Լուրեր

ԱԱԳԼ գիտնականներն արձանագրել են արևային ակտիվության աճ

Նոյեմբերի 11-ին, ԱԱԳԼ տիեզերական ճառագայթների ֆիզիկայի բաժանմունքի գիտնականները արձանագրել են արևային գերակտիվություն, որի հետևանքով դեպի Երկիր են շարժվում բարձր էներգիայի մասնիկներ։

 

Այս երևույթը կոչվում է արևային պրոտոնային իրադարձություն, և այն կարող է առաջացնել թույլ գեոմագնիսական փոթորիկներ՝ ազդելով արբանյակային կապի, GPS համակարգերի և ռադիոհաղորդակցության վրա։ Երբեմն նման դեպքերում հնարավոր է նաև հյուսիսափայլերի (Aurora) առաջացում՝ նույնիսկ այն տարածքներում, որտեղ սովորաբար դրանք չեն երևում։

 

Մասնագետների կանխատեսմամբ՝ արևից դուրս նետված երկու հսկայական պլազմային ալիքներ (CME) կարող են առաջիկա օրերին փոխել տիեզերական եղանակը։ Թեև այս իրադարձությունը համարվում է «թույլ» մակարդակի (S1), այն ևս մեկ անգամ հիշեցնում է, թե որքան սերտորեն է Երկիրը կապված արևային ակտիվության հետ։ 

 

Տվյալների աղբյուր՝ NOAA Space Weather Prediction Center


Share
  • Facebook
  • Instagram
  • Linkedin
  • Telegram

Սպասվող միջոցառումներ5

Բոլոր միջոցառումները

Առնչվող թեմաներ