Լուրեր

«Առաջընթաց՝ արդյունավետ գիտությամբ – ԱԱԳ-2026» գիտաժողով

Սույն թվականի մայիսի 11-ից 16-ը Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում տեղի կունենա «Առաջընթաց՝ արդյունավետ գիտությամբ – ԱԱԳ-2026» գիտաժողովը։

 

Գիտաժողովի ընթացքում կներկայացվեն ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի դրամաշնորհային ծրագրերի շրջանակում իրականացված հետազոտությունների արդյունքները։

 

Գիտաժողովի նպատակներն են՝

խթանել գիտահետազոտական խմբերի միջև համագործակցությունը,

ամրապնդել միջգիտակարգային կապերը,

նպաստել Հայաստանում ժամանակակից գիտական միջավայրի զարգացմանը։

 

Բանավոր զեկույցներով հանդես կգան դրամաշնորհային ծրագրերի ղեկավարները, իսկ երիտասարդ հետազոտողները կներկայանան պաստառային (poster) ներկայացումներով։

 

Մանրամասների համար այցելեք  https://pes26.aanl.am/


Share
  • Facebook
  • Instagram
  • Linkedin
  • Telegram

Սպասվող միջոցառումներ5

Բոլոր միջոցառումները

Առնչվող թեմաներ