Հոգաբարձուների խորհուրդ
«Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամի Հոգաբարձուների խորհուրդը հիմնադրամի կառավարման և վերահսկողության բարձրագույն մարմինն է, որի լիազորությունների ժամկետը հինգ տարի է։
Հոգաբարձուների խորհուրդը հաստատում է հիմնադրամի գործունեության զարգացման ռազմավարական ծրագրերը, կազմակերպական կառուցվածքը, հաստիքացուցակը, ինչպես նաև դրանցում կատարվող լրացումները և փոփոխությունները։ Խորհուրդը հաստատում է նաև հիմնադրամի տարեկան եկամուտների և ծախսերի նախահաշիվը, դրանում կատարվող փոփոխությունները, տարեկան ֆինանսական հաշվետվությունները, հիմնադրամի գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը։
Խորհուրդը կազմված է 7 անդամից, որոնք ունեն մասնագիտական հարուստ փորձառություն և գիտելիքներ գիտության տարբեր բնագավառներում։ Նրանց ներգրավվածությունը նպաստում է հիմնադրամի արդյունավետ կառավարման, ռազմավարական զարգացման և գործունեության բարձր չափանիշների ապահովմանը։
Սարգիս Հայոցյան
- Պաշտոն - Հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ
- Գիտական աստիճան - Քիմիական գիտությունների թեկնածու
- Էլ. Փոստ - s.hayotsyan@hesc.am
Ռաֆայել Բարխուդարյան
- Պաշտոն - Հոգաբարձուների խորհրդի անդամ, ԵՊՀ գիտական հարցերի գծով պրոռեկտոր
- Գիտական աստիճան - Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու
- Էլ. Փոստ - barkhudaryan@ysu.am
Խաչատուր Ներկարարյան
- Պաշտոն - Հոգաբարձուների խորհրդի անդամ, ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն
- Գիտական աստիճան - Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
- Էլ. Փոստ - knerkar@ysu.am
Արամ Պապոյան
- Պաշտոն - Հոգաբարձուների խորհրդի անդամ, ՀՀ ԳԱԱ փոխնախագահ
- Գիտական աստիճան - Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
- Էլ. Փոստ - aram.papoyan@gmail.com
Սամվել Կարաբեկյան
- Պաշտոն - Հոգաբարձուների խորհրդի անդամ, Ռուս-Հայկական համալսարանի դոցենտ
- Գիտական աստիճան - Բանասիրական գիտությունների թեկնածու
- Էլ. Փոստ - samvel.karabekyan@gmail.com
Հրաչյա Մարուքյան
- Պաշտոն - Հոգաբարձուների խորհրդի անդամ, Հ․ Վարդապետյանի անվան փորձարարական ֆիզիկայի բաժանմունքի ղեկավար
- Գիտական աստիճան - Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
- Էլ. Փոստ - maruk@yerphi.am
Ռուբեն Մկրտչյան
- Պաշտոն - Հոգաբարձուների խորհրդի անդամ, ԱԱԳԼ առաջատար գիտաշխատող
- Գիտական աստիճան - Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
- Էլ. Փոստ - mrl@yerphi.am
Դուք կարող եք ներբեռնել փաստաթղթերը ստորև նշված հղումներից։

