Նոյեմբերի 10-ին՝ Գիտության համաշխարհային օրվա և Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման օրվա առթիվ, ԳԱԱ-ում տեղի է ունեցել «Ընդհանուր եզրեր՝ գիտական դիվանագիտության միջոցով» խորագրով հանդիսավոր նիստը։
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Լիլիթ Մկրտչյանը, ինչպես նաև Հայաստանի և արտերկրի բուհերի ու գիտակրթական կառույցների ներկայացուցիչներ։
Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել գիտության զարգացմանը, միջազգային գիտական համագործակցության ընդլայնմանը, գիտական դիվանագիտության դերին և գիտության արդյունքները հասարակության ու տնտեսության զարգացմանը ծառայեցնելու կարևորությանը։
Միջոցառման շրջանակում մի խումբ գիտնականներ պարգևատրվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվոգրերով՝ գիտական և կրթական ոլորտներում երկարամյա անբասիր աշխատանքի և արդյունավետ գիտական գործունեության համար։
Պարգևատրվածների թվում էր նաև Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (ԱԱԳԼ) առաջատար գիտաշխատող, պրոֆեսոր Արա Սեդրակյանը։
Միջոցառման գիտական հատվածում ներկայացվել են զեկուցումներ դիվանագիտության, արհեստական բանականության, ինչպես նաև գենոմային տեխնոլոգիաների վերաբերյալ։
Նոյեմբեր
ԱԱԳԼ-ն կմասնակցի «Գիտություն × բիզնես» համաժողովին
Նոյեմբեր
ԱԱԳԼ-ն մասնակցել է «Գիտություն × բիզնես» համաժողովին
Սեպտեմբեր
ԱԱԳԼ-ն մասնակցեց «Եվրոպական հետազոտողների գիշեր Հայաստանում» գիտական փառատոնին
Սեպտեմբեր
ԱԱԳԼ-ն մասնակցեց «ԲանՈւԳործ․ ԵՊՀ էքսպո-2026» ցուցահանդեսին
Հուլիս
ԱԱԳԼ-ում անցկացվեց շախմատի սիրողական մրցաշար
Հուլիս
ԱԱԳԼ-ում կայացավ Վերներ Հայզենբերգի և Նիլս Բորի աշխատությունների հայերեն թարգմանությունների շնորհանդեսը
Հունիս
Երեխաների պաշտպանության միջազգային օր
Մայիս
ԱԱԳԼ-ի մասնակցությունը «Global Education EXPO 2026» միջազգային ցուցահանդեսին
Փետրվար
ԱԱԳԼ-ի մասնակցությունը «Successful R&I in Europe 2026» եվրոպական ցանցային միջոցառմանը
Դեկտեմբեր - Ապրիլ
ՌՈՒԲԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ 70-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՍԵՄԻՆԱՐ ԱԱԳԼ-ՈՒՄ
Դեկտեմբեր - Հունիս
ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ԱՄՓՈՓԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԱԱԳԼ-ՈՒՄ

ԿԳՄՍ նախարարությունն անդրադարձել է ԱԱԳԼ գիտնական Հուեյ Լիուի՝ քվանտային ֆիզիկայի ոլորտում իրականացվող հետազոտություններին

ԱԱԳԼ-ի երեք նախագիծ ֆինանսավորման է երաշխավորվել «Արտերկրի գիտնականների» մրցույթների շրջանակում

ԱԱԳԼ տնօրենը մասնակցել է Ավստրիայում կայացած միջազգային ճանաչողական այցի

ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ․ ՀԱՅԿՈՒՀԻ ՄԿՐՏՉՅԱՆ

ԱԱԳԼ երեք նախագիծ ֆինանսավորման է արժանացել «Մասնագիտական վերապատրաստում 2026» մրցույթում

Նոր բացահայտումներ գրավիտացիայի տեսությունում LARES-2 արբանյակի տվյալներով Nature ամսագրում

«Առաջընթաց՝ արդյունավետ գիտությամբ – ԱԱԳ-2026» գիտաժողով

Horizon Europe Proposal Writing Camp

«Փոքր մոդուլային ռեակտորներ» թեմայով ուսումնական ձեռնարկ

«Պետության պահանջարկի վրա հիմնված (Demand Driven) գիտահետազոտական նախագծեր – 2025» մրցույթի արդյունքներ

«Ուժեղ էներգետիկ կախվածություն ունեցող անցումային ճառագայթում ֆոտոնային բյուրեղում» թեմայով հոդված

«Փորձարարական մշակումների նախագծեր (Experimental Development Projects) – 2025» մրցույթի արդյունքներ

ԱԱԳԼ հետազոտողները հրապարակել են հոդված C18/18 ցիկլոտրոնի պրոտոնային փնջի դիագնոստիկայի վերաբերյալ

ԱԱԳԼ գիտնականներն արձանագրել են արևային ակտիվության աճ

«Կաթիլ» նախակրթարանը բացել է իր դռները Ալիխանյան եղբայրներ 12 հասցեում