«Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամի (ԱԱԳԼ) անձնակազմը ջերմորեն շնորհավորում է գիտական խմբի ղեկավար Վասակ Ղավալյանին՝ հոբելյանի կապակցությամբ։ Մաղթում ենք նրան քաջառողջություն, ստեղծագործական անսպառ եռանդ, երկար ու արդյունավետ տարիներ և նորանոր հաջողություններ գիտական գործունեության մեջ։
1974 թվականին Երևանի պետական համալսարանի քիմիական ֆակուլտետն ավարտելուց հետո Վասակ Ղավալյանն աշխատանքի է անցել ՀՀ ԳԱ Օրգանական քիմիայի ինստիտուտում՝ որպես ավագ լաբորանտ։ 1976 թվականին ընդունվել է նույն ինստիտուտի ասպիրանտուրա և գիտական աշխատանքը շարունակել ԽՍՀՄ ԳԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտում (Չերնոգոլովկա) և Էլեմենտօրգանական միացությունների ինստիտուտում (Մոսկվա)։ 1980 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը, որից հետո զբաղեցրել տարբեր գիտական պաշտոններ՝ կրտսեր գիտաշխատողից մինչև գիտական խմբի ղեկավար։
1987 թվականին մասնակցել է Երևանի ֆիզիկայի ինստիտուտի Քիմիական լաբորատորիայի վարիչի պաշտոնի մրցույթին և գիտական խորհրդի քվեարկության արդյունքներով ընտրվել լաբորատորիայի վարիչ։ Նրա ղեկավարությամբ շարունակվել են պոլիստիրոլային առկայծիչների արտադրության և լյումինոֆորների սինթեզի աշխատանքները։ Մասնավորապես, առաջարկվել է Ստոքսի մեծ տեղաշարժ ապահովող լյումինոֆորի սինթեզի նոր մեթոդ, ինչպես նաև մշակվել է ցածր էներգիայով նեյտրոնների գրանցման նոր առկայծիչային համակարգ։ Ստացված արդյունքներն ամփոփվել են մի շարք գիտական հոդվածներում։
Վասակ Ղավալյանն անմիջական մասնակցություն է ունեցել ԱԱԳԼ-ում իրականացված Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի մի շարք դրամաշնորհային ծրագրերում։ Դրանց թվում են գրաֆիտից ալմաստի ստացման, մոլիբդենից տեխնեցիումի ստացման, անջատման և բնութագրման, ինչպես նաև գերբարակ բազալտե թելերի հիման վրա ատոմակայանների աերոզոլային արտանետումների արդյունավետ կլանիչների ստեղծման աշխատանքները։
Նրա նախաձեռնությամբ Հայաստանում սկիզբ են առել խիտին/խիտոզանային համակարգերի հետազոտությունները։ Վերջին տարիներին Վասակ Ղավալյանը շարունակում է այդ համակարգերի անջատման, սինթեզի, բնութագրման և հնարավոր կիրառությունների ուսումնասիրման աշխատանքները։ Հետազոտությունների արդյունքների մի մասն ընդգրկվել է միջազգային բարձր վարկանիշ ունեցող գիտական ամսագրերում հրապարակված հոդվածներում և արժանացել մասնագիտական դրական արձագանքների։ Վասակ Ղավալյանը ավելի քան 60 գիտական հոդվածների հեղինակ և համահեղինակ է։
Եվս մեկ անգամ շնորհավորում ենք հարգարժան Վասակ Ղավալյանին՝ մաղթելով քաջառողջություն, մասնագիտական նոր հաջողություններ և գիտական ձեռքբերումներ։ Թող տարիների փորձն ու գիտելիքները շարունակեն ծառայել նոր գաղափարների իրագործմանն ու արժեքավոր գիտական արդյունքների ստեղծմանը։
Նոյեմբեր
ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ՝ ՀԱՐԳԱՐԺԱՆ ՊԱՐՈՆ ՎԱՍԱԿ ՂԱՎԱԼՅԱՆԻՆ
Նոյեմբեր
ԱԱԳԼ-ն կմասնակցի «Գիտություն × բիզնես» համաժողովին
Նոյեմբեր
ԱԱԳԼ-ն մասնակցել է «Գիտություն × բիզնես» համաժողովին
Սեպտեմբեր
ԱԱԳԼ-ն մասնակցեց «Եվրոպական հետազոտողների գիշեր Հայաստանում» գիտական փառատոնին
Սեպտեմբեր
ԱԱԳԼ-ն մասնակցեց «ԲանՈւԳործ․ ԵՊՀ էքսպո-2026» ցուցահանդեսին
Հուլիս
ԱԱԳԼ-ում անցկացվեց շախմատի սիրողական մրցաշար
Հուլիս
ԱԱԳԼ-ում կայացավ Վերներ Հայզենբերգի և Նիլս Բորի աշխատությունների հայերեն թարգմանությունների շնորհանդեսը
Հունիս
Երեխաների պաշտպանության միջազգային օր
Մայիս
ԱԱԳԼ-ի մասնակցությունը «Global Education EXPO 2026» միջազգային ցուցահանդեսին
Փետրվար
ԱԱԳԼ-ի մասնակցությունը «Successful R&I in Europe 2026» եվրոպական ցանցային միջոցառմանը
Դեկտեմբեր - Ապրիլ
ՌՈՒԲԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ 70-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՍԵՄԻՆԱՐ ԱԱԳԼ-ՈՒՄ
Դեկտեմբեր - Հունիս
ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ԱՄՓՈՓԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԱԱԳԼ-ՈՒՄ

ԱԱԳԼ-ն կմասնակցի «Գիտություն × բիզնես» համաժողովին

ԱԱԳԼ-ն մասնակցել է «Գիտություն × բիզնես» համաժողովին

ԱԱԳԼ-ն մասնակցեց «Եվրոպական հետազոտողների գիշեր Հայաստանում» գիտական փառատոնին

ԱԱԳԼ-ն մասնակցեց «ԲանՈւԳործ․ ԵՊՀ էքսպո-2026» ցուցահանդեսին

ԱԱԳԼ-ում անցկացվեց շախմատի սիրողական մրցաշար

ԱԱԳԼ-ում կայացավ Վերներ Հայզենբերգի և Նիլս Բորի աշխատությունների հայերեն թարգմանությունների շնորհանդեսը

Երեխաների պաշտպանության միջազգային օր
.jpg)
ԱԱԳԼ-ի մասնակցությունը «Global Education EXPO 2026» միջազգային ցուցահանդեսին
.jpg)
ԱԱԳԼ-ի մասնակցությունը «Successful R&I in Europe 2026» եվրոպական ցանցային միջոցառմանը

ՌՈՒԲԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ 70-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՍԵՄԻՆԱՐ ԱԱԳԼ-ՈՒՄ

ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ԱՄՓՈՓԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԱԱԳԼ-ՈՒՄ