Փոխենք աշխարհը գիտությամբ

ԱԱԳԼ-ն արդի գիտության և տեխնոլոգիաների առաջատար գիտահետազոտական կենտրոն է, որը համախմբում է բարձրակարգ գիտնականների, հետազոտողների և փորձառու տեխնիկական անձնակազմի՝ հիմնարար ու կիրառական գիտության առանցքային խնդիրների լուծման նպատակով։ Լաբորատորիան հետևողականորեն ամրապնդում է տարածաշրջանի առաջատար գիտական հաստատության իր դիրքը՝ իրականացնելով միջազգային չափանիշներին համապատասխան մրցունակ ու նորարարական հետազոտություններ։ Որպես միջազգային գիտական համայնքի լիիրավ և ակտիվ անդամ՝ ԱԱԳԼ-ն ամուր տեղ է զբաղեցնում համաշխարհային գիտական հարթակում՝ համագործակցելով ավելի քան 50 երկրների գիտահետազոտական կառույցների հետ, ներգրավված լինելով խոշորագույն միջազգային ծրագրերում։

Կարդալ
Փոխենք աշխարհը գիտությամբ

Բաժանմունքներ

Տեսնել ավելին

Նորություններ Բոլոր նորությունները

«Առաջընթաց՝ արդյունավետ գիտությամբ – ԱԱԳ-2026» գիտաժողով

«Առաջընթաց՝ արդյունավետ գիտությամբ – ԱԱԳ-2026» գիտաժողով

Horizon Europe Proposal Writing Camp

Horizon Europe Proposal Writing Camp

«Փոքր մոդուլային ռեակտորներ» թեմայով ուսումնական ձեռնարկ

«Փոքր մոդուլային ռեակտորներ» թեմայով ուսումնական ձեռնարկ

«Պետության պահանջարկի վրա հիմնված (Demand Driven) գիտահետազոտական նախագծեր – 2025» մրցույթի արդյունքներ

«Պետության պահանջարկի վրա հիմնված (Demand Driven) գիտահետազոտական նախագծեր – 2025» մրցույթի արդյունքներ

Մեր գործընկերները

Պատմական ակնարկ

Արտեմ Ալիխանյան

Երևանի ֆիզիկայի ինստիտուտը (ԵրՖԻ) հիմնադրվել է 1943 թվականին անվանի ֆիզիկոսներ Աբրահամ և Արտեմ Ալիխանյան եղբայրների կողմից:

 

Ինստիտուտի հիմնադրման ակունքներում ընկած է տիեզերական ճառագայթների ուսումնասիրությունը և այդ նպատակով Արագած լեռան վրա կառուցված տիեզերական ճառագայթների հետազոտման երկու կայանները՝ «Արագած» (3200մ) և «Նոր Ամբերդ» (2000մ)։

 

1962 թ.-ին ինստիտուտը անցել է Խորհրդային Միության Ատոմային էներգիայի պետական կոմիտեի ենթակայության տակ: Խորհրդային Միության փլուզումից հետո, 1992 թ․-ին Երևանի ֆիզիկայի ինստիտուտը ներառվել է Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության կազմում, իսկ 2002 թվականից կրում է հիմնադիր տնօրեն Արտեմ Ալիխանյանի անունը, որպես «Ա. Ի. Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպություն։

 

2010 թվականի հունիսի 17-ին ՀՀ Կառավարության որոշմամբ «Ա. Ի. Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանվել է «Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա»-ի, իսկ 2011 թվականին այն վերակազմավորվել է «Ա. Ի. ԱԼԻԽԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ (ԵՐԵՎԱՆԻ ՖԻԶԻԿԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ)» հիմնադրամի (ԱԱԳԼ)։

 

Աբրահամ Ալիխանով

Ինստիտուտի պատմության մեջ կարևոր ուղենիշ է 6 ԳէՎ էներգիայով էլեկտրոնային սինքրոտրոնի շինարարությունը, որն ավարտվել է 1967 թ.-ին` դառնալով մասնիկների առաջին արագացուցիչը Հայաստանում («ԱՐՈՒՍ»)։ 1970-1991թթ. Երևանի էլեկտրոնային արագացուցիչի վրա իրականացվել են մի շարք գիտափորձեր, այդ թվում ուսումնասիրվել են ֆոտոնների հադրոնային հատկությունները միջուկներում π- մեզոնների ֆոտոծնման ռեակցիաներում, նուկլոնային ռեզոնանսների կառուցվածքը բևեռացված գիտափորձերում, միջուկային նյութի կառուցվածքը և հատկությունները, անցումային և կանալացման ճառագայթումների կարևոր հատկությունները։

 

Հատկանշական է ռենտգենյան տիրույթում անցումային ճառագայթման հայտնագործումը փորձում, Երևանի էլեկտրոնային արագացուցիչի վրա, 1970 թվականին, ինչը ներկայումս էլ լայնորեն օգտագործվում է ժամանակակից գիտափորձերում մասնիկների նույնականացման համար։ Այս հաջողությունների շնորհիվ 1985թ.-ից սկսած ինստիտուտի գիտաշխատողները հաջողությամբ մասնակցում են միջազգային խոշոր համագործակցությունների շրջանակներում իրականացվող գիտափորձերին։

 

ԵրՖԻ-ի ավանդական ուղղություններից է եղել մասնիկներ գրանցող նոր դետեկտորների ստեղծումը։ Լայն կայծային խցիկները և անցումային ճառագայթման դետեկտորները, որոնք ստեղծվել են ինստիտուտում, փորձարարական տեխնիկայի մշակման լավ օրինակներ են։ Մեկ այլ օրինակ է 1980-ական թվականների կեսերին ԵրՖԻ-ում մշակված և գերբարձր էներգիայի գամմա ճառագայթների աստղաֆիզիկայի մեջ օգտագործվող այսպես կոչված պատկերային մթնոլորտային Չերենկովյան դիտակները (IACT), ինչը հաջողությամբ կիրառվել է HEGRA միջազգային համագործակցության շրջանակներում: Վերոնշյալ կոնցեպցիան հետագայում ներդրվել է նաև MAGIC և H.E.S.S. գիտափորձերում:

Կարդալ ավելին
Մեր մասին
թվերով

№1

Բարձր էներգիաների ֆիզիկայի և միջուկային հետազոտությունների ​​​​կազմակերպություն

8

​​​Բաժանմունքներ

50+

Ներպետական և միջազգային համագործակցություններ

100+ տարեկան

Միջազգային գործուղումներ և վերապատրաստման ծրագրերի մեկնած հետազոտողներ

Կապ

Կապվեք մեզ հետ

Հասցե

ՀՀ, ք.Երևան, 0036, Ալիխանյան եղբայրների փողոց, 2

Հեռախոսահամար

+(374) 10 341 500

Ուղարկել էլ. նամակ

info@aanl.am