Նոյեմբերի 6-ին Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան (ԱԱԳԼ) մասնակցել է «Գիտություն × բիզնես» համաժողովին, որն անցկացվել է «Հայաստանի գիտության շաբաթ» նախաձեռնության շրջանակում՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում։
Համաժողովը մեկտեղել է գիտական համայնքի, մասնավոր հատվածի և պետական կառույցների ներկայացուցիչներին՝ գիտական կարողությունները բիզնեսի տեխնոլոգիական և արտադրական կարիքների հետ համադրելու, նոր գործընկերություններ ձևավորելու և համատեղ նախագծերի հնարավորությունները քննարկելու նպատակով։ Օրվա ընթացքում տեղի են ունեցել պանելային քննարկումներ, գիտական թիմերի և ընկերությունների ներկայացումներ, ինչպես նաև մասնագիտական հանդիպումներ։
Համաժողովի շրջանակում ԱԱԳԼ միջազգային համագործակցությունների կազմակերպման հարցերով պատասխանատու Արծրուն Պիվազյանը ներկայացրել է լաբորատորիայի գիտական և տեխնոլոգիական կարողությունները, ենթակառուցվածքներն ու համագործակցության հնարավորությունները։ Ներկայացման ընթացքում անդրադարձ է կատարվել ԱԱԳԼ գործունեության հիմնական ուղղություններին, միջազգային համագործակցություններին, արագացուցչային և հետազոտական ենթակառուցվածքներին, դետեկտորների մշակման, հաշվողական ֆիզիկայի և բժշկական իզոտոպների արտադրության հնարավորություններին։
Համաժողովը հարթակ է ստեղծել գիտական կառույցների և ընկերությունների միջև անմիջական կապերի հաստատման, փոխադարձ կարիքների բացահայտման և հետագա համագործակցության հնարավոր ուղղությունների քննարկման համար։
Նոյեմբեր
ԱԱԳԼ-ն կմասնակցի «Գիտություն × բիզնես» համաժողովին
Նոյեմբեր
ԱԱԳԼ-ն մասնակցել է «Գիտություն × բիզնես» համաժողովին
Սեպտեմբեր
ԱԱԳԼ-ն մասնակցեց «Եվրոպական հետազոտողների գիշեր Հայաստանում» գիտական փառատոնին
Սեպտեմբեր
ԱԱԳԼ-ն մասնակցեց «ԲանՈւԳործ․ ԵՊՀ էքսպո-2026» ցուցահանդեսին
Հուլիս
ԱԱԳԼ-ում անցկացվեց շախմատի սիրողական մրցաշար
Հուլիս
ԱԱԳԼ-ում կայացավ Վերներ Հայզենբերգի և Նիլս Բորի աշխատությունների հայերեն թարգմանությունների շնորհանդեսը
Հունիս
Երեխաների պաշտպանության միջազգային օր
Մայիս
ԱԱԳԼ-ի մասնակցությունը «Global Education EXPO 2026» միջազգային ցուցահանդեսին
Փետրվար
ԱԱԳԼ-ի մասնակցությունը «Successful R&I in Europe 2026» եվրոպական ցանցային միջոցառմանը
Դեկտեմբեր - Ապրիլ
ՌՈՒԲԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ 70-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՍԵՄԻՆԱՐ ԱԱԳԼ-ՈՒՄ
Դեկտեմբեր - Հունիս
ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ԱՄՓՈՓԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԱԱԳԼ-ՈՒՄ

ԱԱԳԼ-ն կմասնակցի «Գիտություն × բիզնես» համաժողովին

ԱԱԳԼ-ն մասնակցեց «Եվրոպական հետազոտողների գիշեր Հայաստանում» գիտական փառատոնին

ԱԱԳԼ-ն մասնակցեց «ԲանՈւԳործ․ ԵՊՀ էքսպո-2026» ցուցահանդեսին

ԱԱԳԼ-ում անցկացվեց շախմատի սիրողական մրցաշար

ԱԱԳԼ-ում կայացավ Վերներ Հայզենբերգի և Նիլս Բորի աշխատությունների հայերեն թարգմանությունների շնորհանդեսը

Երեխաների պաշտպանության միջազգային օր
.jpg)