Ս.Մատինյանի անվան տեսական ֆիզիկայի կենտրոն

Տեսական ֆիզիկան Հայաստանում եղել և շարունակում է մնալ բնական գիտությունների առավել զարգացած ուղղություններից մեկը։ Խորհրդային տարիներին Երևանի ֆիզիկայի ինստիտուտի տեսական ֆիզիկայի բաժինը, հիմնադիր և երկարամյա ղեկավար, պրոֆեսոր Սերգեյ Մատինյանի գլխավորությամբ, հանդիսանում էր որպես Հայաստանում տեսական ֆիզիկայի առաջատար կենտրոն։ Միաժամանակ, Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի (ներկայումս՝ ԵՊՀ ֆիզիկայի հետազոտական ինստիտուտի) տեսական ֆիզիկայի ամբիոնը, լինելով տեսական ֆիզիկայի մասնագետների պատրաստման կարևոր դարբնոց, այսօր էլ շարունակում է կրթել և ձևավորել ֆիզիկայի տարբեր բնագավառների նոր սերնդի տեսաբանների։

 

Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի Ս. Մատինյանի անվան տեսական ֆիզիկայի կենտրոնն իրականացնում է հիմնարար հետազոտություններ արդիական այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են տարրական մասնիկների ֆիզիկան, դաշտի քվանտային տեսությունն ու մաթեմատիկական ֆիզիկան, քվանտային գրավիտացիան և լարերի տեսությունը, կոնդենսացված միջավայրերի ու վիճակագրական ֆիզիկան, էվոլյուցիայի և բարդ համակարգերի տեսությունը։ Կենտրոնի գիտական արդյունքներն ունեն միջազգային լայն ճանաչում և պարբերաբար հրապարակվում են բարձր ազդեցության գործակից (impact factor) ունեցող առաջատար պարբերականներում, իսկ առաջատար հետազոտողները տարիներ շարունակ կայուն տեղ են զբաղեցնում Հայաստանի Հանրապետության ամենաարդյունավետ գիտաշխատողների վարկանիշային ցանկում։

Համագործակցություն

 

  • Պոտսդամի Ալբերտ Այնշթայնի անվան ինստիտուտ, Գերմանիա
  • «Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոն» (CERN), Շվեյցարիա
  • Բեռնի համալսարան, Շվեյցարիա
  • Տոր Վերգատա համալսարան, Հռոմ, Իտալիա
  • Մանչեսթերի համալսարան, Մեծ Բրիտանիա
  • Պերտի համալսարան, Ավստրալիա
  • Բոլոնիայի համալսարան, Իտալիա
  • «Բեռլինի ազատ համալսարան», Գերմանիա
  • Լայպցիգի համալսարան, Գերմանիա
  • Բոնի համալսարան, Գերմանիա
  • Տեսական ֆիզիկայի միջազգային կենտրոն (ICTP), Իտալիա 
  • Տեսական ֆիզիկայի ինստիտուտ, Սաքլայ, Փարիզ, Ֆրանսիա
  • «Դեմոկրիտոսի անվան գիտական հետազոտությունների ազգային կենտրոն», (NCSR Demokritos), Աթենք, Հունաստան
  • «Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտ» (ՄՀՄԻ), Դուբնա, Ռուսաստան