Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի Ֆիզիկայի կիրառական հետազոտությունների բաժանմունքի արագացուցչային դիագնոստիկայի մեթոդների մշակման թիմը, միջազգային գործընկերների հետ համատեղ, հրապարակել է հոդված՝ «C18/18 ցիկլոտրոնի պրոտոնային փնջի հորիզոնական և ուղղահայաց պրոֆիլավորում մոդեռնիզացված դիագնոստիկ կայանի տատանվող լարի մոնիտորների միջոցով» թեմայով։
Նոր դիագնոստիկ համակարգը հնարավորություն է տալիս չափել պրոտոնային փնջի ճշգրիտ պրոֆիլները նույնիսկ շատ ցածր հոսանքի (~1 μA) դեպքում։ Արդյունքը ձեռք է բերվել նոր՝ ընդլայնված ապերտուրով (28 մմ) մոնիտորների մշակման, փնջի անկման ակտիվ գոտուց մագնիսների հեռացման, ինչպես նաև նոր ծրագրային ապահովման ներդրման շնորհիվ։ Հատուկ ուշադրություն է դարձվել էլեկտրամագնիսական աղմուկների նվազեցմանը։
Երկու տատանվող լարից բաղկացած պրոֆիլավորման կայանը կարող է կիրառվել նաև ծանր մասնիկների ճառագայթման ազդեցության տակ գտնվող նյութերի կառուցվածքային փոփոխությունների ուսումնասիրման համար։ Ծանր մասնիկների (պրոտոններ, նեյտրոններ, ալֆա մասնիկներ) փնջերով ճառագայթման ընթացքում նյութերում առաջանում և կուտակվում են կառուցվածքային վնասվածքներ, որոնք կարող են հանգեցնել դրանց հատկությունների մնացուն փոփոխությունների, մասնավորապես՝ փխրունության աճի և կարծրացման։
Հետազոտությունը կարևոր նշանակություն ունի միջուկային էներգետիկայի ոլորտի համար, մասնավորապես՝ միջուկային ռեակտորների կորպուսների նյութերի ուսումնասիրության տեսանկյունից։
Հոդվածը հասանելի է՝ Journal of Contemporary Physics (Armenian Academy of Sciences) ամսագրում։
Հունիս
Երեխաների պաշտպանության միջազգային օր
Մայիս
ԱԱԳԼ-ի մասնակցությունը «Global Education EXPO 2026» միջազգային ցուցահանդեսին
Փետրվար
ԱԱԳԼ-ի մասնակցությունը «Successful R&I in Europe 2026» եվրոպական ցանցային միջոցառմանը
Դեկտեմբեր - Ապրիլ
ՌՈՒԲԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ 70-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՍԵՄԻՆԱՐ ԱԱԳԼ-ՈՒՄ
Դեկտեմբեր - Հունիս
ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ԱՄՓՈՓԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԱԱԳԼ-ՈՒՄ

«Առաջընթաց՝ արդյունավետ գիտությամբ – ԱԱԳ-2026» գիտաժողով

Horizon Europe Proposal Writing Camp

«Փոքր մոդուլային ռեակտորներ» թեմայով ուսումնական ձեռնարկ

«Պետության պահանջարկի վրա հիմնված (Demand Driven) գիտահետազոտական նախագծեր – 2025» մրցույթի արդյունքներ

«Ուժեղ էներգետիկ կախվածություն ունեցող անցումային ճառագայթում ֆոտոնային բյուրեղում» թեմայով հոդված

«Փորձարարական մշակումների նախագծեր (Experimental Development Projects) – 2025» մրցույթի արդյունքներ

ԱԱԳԼ գիտնականներն արձանագրել են արևային ակտիվության աճ

«Կաթիլ» նախակրթարանը բացել է իր դռները Ալիխանյան եղբայրներ 12 հասցեում