Ֆիզիկայի կիրառական հետազոտությունների բաժանմունք

Ֆիզիկայի կիրառական հետազոտությունների բաժանմունքում իրականացվում են հետազոտություններ նյութերի ֆիզիկական հատկությունների, ռադիացիոն կայունության, նոր սերնդի արևային պանելների համար անհրաժեշտ նյութերի ուսումնասիրության և հարակից այլ ուղղություններով։

 

Բաժանմունքի գործունեության հիմնական ուղղություններից է՝ էլեկտրոնային, պրոտոնային և նեյտրոնային փնջերի ճառագայթահարման ազդեցության ուսումնասիրությունը նյութերի ֆիզիկաօպտիկական հատկությունների, ինչպես նաև կենսաբանական համակարգերի վրա։ Բաժանմունքի գիտաշխատողների կողմից ծավալուն հետազոտություններ են իրականացվում լայն արգելված գոտիով նյութերի սինթեզման, հատկությունների բացահայտման և դրանց գործնական կիրառությունների բնագավառում, մասնավորապես՝ սցինտիլյատորների, դոզիմետրերի և լյումինեսցենտային լամպերի մշակման ոլորտներում։

 

ԱԱԳԼ ֆիզիկայի կիրառական հետազոտությունների բաժանմունքը հագեցած է գերժամանակակից սարքավորումներով, այդ թվում՝ էներգիական բաշխվածությամբ ռենտգենֆլյուրեսցենտային վերլուծիչով, LUMEN սարքավորմամբ, «Արևային սիմուլյատորով», տատանվող լարերի տեխնոլոգիաների համակարգերով, վակուումային սարքավորումներով։

Ստացված գիտական արդյունքները հրապարակվում են բարձր վարկանիշ ունեցող միջազգային գիտական ամսագրերում, իսկ բաժանմունքի երիտասարդ հետազոտողները պարբերաբար մասնակցում են միջազգային գիտաժողովների և ամառային դպրոցների։ 

Համագործակցություն

  • DESY, Համբուրգ
  • JINR, Դուբնա
  • Լեբեդևի անվան ֆիզիկայի ինստիտուտ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա
  • MAX-LAB, Շվեդիա
  • Նոտր Դամի համալսարան, ԱՄՆ
  • Երևանի պետական համալսարան
  • CANDLE սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ
  • Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ, Աշտարակ
  • Հայաստանի պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն
  • HTM-Reetz GmbH, Բեռլին, Գերմանիա
  • UNIST, Կորեա