Առաքելություն

Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) հիմնադրամի առաքելությունն է ֆիզիկայի բնագավառում առաջադեմ հետազոտությունների իրականացումը, գիտական համալիր կարողությունների զարգացումն ու այնպիսի նորարարական գիտատեխնոլոգիական լուծումների կիրառումը, որոնք ուղղված են պետական կարիքների բավարարմանը, Հայաստանի Հանրապետության անվտանգային, առողջապահական ու տնտեսական համակարգերի հզորացմանը և արդի մարտահրավերներին դիմակայմանը։ Ավելին

Տեսլական

ԱԱԳԼ տեսլականն է դառնալ գերազանցության տարածաշրջանային կենտրոն՝ բարձր էներգիաների ֆիզիկայի, աստղաֆիզիկայի, տիեզերական ճառագայթների և միջուկային ֆիզիկայի, միջուկային բժշկության, նյութագիտության, ինչպես նաև քվանտային ու տեղեկատվական տեխնոլոգիաների և հարակից կիրառական այլ ոլորտների առաջադեմ գիտական հետազոտությունների բնագավառում: Ավելին

Պատմություն

Երևանի ֆիզիկայի ինստիտուտը (ԵրՖԻ) հիմնադրվել է 1943 թվականին անվանի ֆիզիկոսներ Աբրահամ և Արտեմ Ալիխանյան եղբայրների կողմից: Ինստիտուտի հիմնադրման ակունքներում ընկած է տիեզերական ճառագայթների ուսումնասիրությունը և այդ նպատակով Արագած լեռան վրա կառուցված տիեզերական ճառագայթների հետազոտման երկու կայանները՝ «Արագած» (3200մ) և «Նոր Ամբերդ» (2000մ)։ Ավելին

Պատմություն

2011
2010
1992
1980
1970
1967
1945-1946
1942-1943

Վերակազմավորում հիմնադրամի կարգավիճակով

Վերակազմավորվեց հիմնադրամի կարգավիճակով՝ «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամ։

Ազգային լաբորատորիայի կարգավիճակի շնորհում

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատությունը վերանվանվեց «Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա»։

Վերակազմավորում և գիտական գործունեության շարունակություն

Խորհրդային Միության փլուզումից հետո ինստիտուտը անցավ ՀՀ ենթակայության տակ և շարունակեց գործունեությունը որպես Հայաստանի առաջատար բարձր էներգիաների ֆիզիկայի կենտրոն։

Գերբարձր էներգիայի գամմա-աստղաֆիզիկայի նոր մոտեցում

Մշակվեց գերբարձր էներգիայի գամմա-աստղաֆիզիկայի համար պատկերային մթնոլորտային Չերենկովյան դիտակների (IACT) կոնցեպցիան, որը հաջողությամբ կիրառվեց միջազգային HEGRA համակարգում և հետագայում ներդրվեց նաև MAGIC և H.E.S.S. գիտափորձերում։

«ԱՐՈՒՍ» արագացուցչում իրականացված գիտափորձեր

Արագացուցիչի վրա իրականացվեցին հիմնարար գիտափորձեր՝ ֆոտոնների հադրոնային հատկությունների, նուկլոնային ռեզոնանսների կառուցվածքի և միջուկային նյութի հատկությունների ուսումնասիրության ուղղություններով։

1970 թվականին Երևանի արագացուցչում հայտնաբերվեց ռենտգենյան անցումային ճառագայթումը, որը մինչ օրս լայնորեն կիրառվում է մասնիկների նույնականացման համար։

«ԱՐՈՒՍ» արագացուցչի կառուցում

Ավարտվեց 6 ԳէՎ էներգիայով էլեկտրոնային սինքրոտրոնի կառուցումը՝ Հայաստանում մասնիկների առաջին արագացուցիչը՝ «ԱՐՈՒՍ»։

Սա դարձավ ինստիտուտի պատմության կարևորագույն գիտական ուղենիշներից մեկը։

Բարձրալեռնային տիեզերական կայանների ստեղծում

Արագած լեռան վրա հիմնադրվել են տիեզերական ճառագայթների ուսումնասիրման բարձրալեռնային կայանները՝ Արագած (3200 մ) և Նոր Ամբերդ (2000 մ)։

Դրանք դարձան տիեզերական ճառագայթների ֆիզիկայի հիմնական գիտափորձարարական բազան։

Հիմնադրում

Երևանի ֆիզիկայի ինստիտուտը հիմնադրվել է 1942 թ.-ին անվանի ֆիզիկոսներ Աբրահամ Ալիխանով և Արտեմ Ալիխանյան կողմից՝ որպես Երևանի պետական համալսարանի Ֆիզիկայի ինստիտուտ։

1943 թ.-ին ինստիտուտը ստացել է ինքնուրույն գիտական հաստատության կարգավիճակ՝ ընդգրկվելով ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի կազմում։

Տնօրինություն

Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) հիմնադրամի տնօրինությունն իրականացնում է հիմնադրամի ընթացիկ կառավարումը և ապահովում դրա բնականոն գործունեությունը։ Տնօրինության հիմնական նպատակը ռազմավարական ծրագրի արդյունավետ իրականացումն է, գիտական ու կազմակերպական գործընթացների համակարգումը՝ ի նպաստ հիմնադրամի կայուն զարգացման։

Գևորգ Քառյան

ԱԱԳԼ Տնօրեն

Արթուր Հակոբյան

Տնօրենի տեղակալ գիտության գծով

Էրիկ Խաստյան

Գիտական քարտուղար

Վարդան Ավագյան

Տնօրենի արտադրատնտեսական հարցերով խորհրդատու
Մեր մասին
թվերով

№1

Բարձր էներգիաների ֆիզիկայի և միջուկային հետազոտությունների ​​​​կազմակերպություն

8

​​​Բաժանմունքներ

50+

Ներպետական և միջազգային համագործակցություններ

100+ տարեկան

Միջազգային գործուղումներ և վերապատրաստման ծրագրերի մեկնած հետազոտողներ