Ֆիզիկայի, կենսաբանության և քիմիայի համադրությունը ժամանակակից գիտության կարևոր ուղղություններից է, որը նոր հնարավորություններ է ստեղծում ինչպես հիմնարար հետազոտությունների, այնպես էլ կիրառական մշակումների համար։ Այս ուղղությամբ հետազոտություններ է իրականացնում Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի ռադիացիոն կենսաֆիզիկայի խումբը՝ խմբի ղեկավար, Երևանի պետական համալսարանի կոնդենսացված միջավայրի ֆիզիկայի ամբիոնի դոցենտ Լուսինե Ալոյանի գլխավորությամբ։
Խմբի հետազոտությունների հիմնական ուղղություններից մեկը հակաբակտերիալ նոր մեթոդների մշակումն է։ Հաշվի առնելով հակաբիոտիկների նկատմամբ բակտերիաների դիմադրողականության աճը՝ հետազոտողները ուսումնասիրում են լույսի և հատուկ լուսազգայուն նյութերի՝ ֆոտոսենսիբիլիզատորների համատեղ ազդեցությունը։ Այս մոտեցման նպատակն է մշակել հակաբակտերիալ ազդեցության այլընտրանքային մեթոդներ՝ առանց ավանդական հակաբիոտիկների կիրառման։
Խմբի աշխատանքները ներառում են նաև ֆոտոսենսիբիլիզատորների կիրառման հնարավորությունների ուսումնասիրությունը հակաուռուցքային ուղղությամբ։ Մասնավորապես, հետազոտվում են ֆոտոդինամիկ թերապիայի և քիմիաթերապևտիկ նյութերի ու ճառագայթման համատեղ ազդեցության հնարավորությունները՝ բուժական արդյունավետության բարձրացման և կողմնակի ազդեցությունների նվազեցման նպատակով։
Հետազոտությունների զարգացման կարևոր բաղադրիչ է նաև մասնավոր հատվածի հետ համագործակցությունը։ Խումբը դրամաշնորհային ծրագրի շրջանակում համագործակցում է հայկական դեղագործական ընկերության հետ՝ նպատակ ունենալով հետազոտությունների արդյունքները հետագայում հասցնել կիրառական մակարդակի։ Միաժամանակ զարգանում են միջազգային գիտական կապերը, այդ թվում՝ եվրոպական գործընկերների և COST միջազգային համագործակցության ծրագրի շրջանակում։
Խմբի գործունեության կարևոր ուղղություններից է երիտասարդ հետազոտողների ներգրավումը։ Ուսանողները դեռևս բակալավրիատում հնարավորություն են ստանում մասնակցել լաբորատոր աշխատանքներին, իրականացնել ավարտական հետազոտություններ և շարունակել մասնագիտական զարգացումը մագիստրատուրայում։
Խմբի հետազոտությունները ցույց են տալիս միջառարկայական գիտության զարգացման և գիտական արդյունքները գործնական կիրառության հասցնելու կարևորությունը՝ միաժամանակ նոր հնարավորություններ ստեղծելով երիտասարդ մասնագետների համար։
Նոյեմբեր
ԱԱԳԼ-ն կմասնակցի «Գիտություն × բիզնես» համաժողովին
Նոյեմբեր
ԱԱԳԼ-ն մասնակցել է «Գիտություն × բիզնես» համաժողովին
Սեպտեմբեր
ԱԱԳԼ-ն մասնակցեց «Եվրոպական հետազոտողների գիշեր Հայաստանում» գիտական փառատոնին
Սեպտեմբեր
ԱԱԳԼ-ն մասնակցեց «ԲանՈւԳործ․ ԵՊՀ էքսպո-2026» ցուցահանդեսին
Հուլիս
ԱԱԳԼ-ում անցկացվեց շախմատի սիրողական մրցաշար
Հուլիս
ԱԱԳԼ-ում կայացավ Վերներ Հայզենբերգի և Նիլս Բորի աշխատությունների հայերեն թարգմանությունների շնորհանդեսը
Հունիս
Երեխաների պաշտպանության միջազգային օր
Մայիս
ԱԱԳԼ-ի մասնակցությունը «Global Education EXPO 2026» միջազգային ցուցահանդեսին
Փետրվար
ԱԱԳԼ-ի մասնակցությունը «Successful R&I in Europe 2026» եվրոպական ցանցային միջոցառմանը
Դեկտեմբեր - Ապրիլ
ՌՈՒԲԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ 70-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՍԵՄԻՆԱՐ ԱԱԳԼ-ՈՒՄ
Դեկտեմբեր - Հունիս
ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ԱՄՓՈՓԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԱԱԳԼ-ՈՒՄ

Իրանից Հայաստան տեղափոխված գիտնական Շանթ Շահբազյանը՝ Հայաստանում գիտությամբ զբաղվելու հնարավորությունների մասին

ԱԱԳԼ առաջատար գիտաշխատող Արա Սեդրակյանը պարգևատրվել է Գիտության համաշխարհային օրվա առթիվ

ԿԳՄՍ նախարարությունն անդրադարձել է ԱԱԳԼ գիտնական Հուեյ Լիուի՝ քվանտային ֆիզիկայի ոլորտում իրականացվող հետազոտություններին

ԱԱԳԼ-ի երեք նախագիծ ֆինանսավորման է երաշխավորվել «Արտերկրի գիտնականների» մրցույթների շրջանակում

ԱԱԳԼ տնօրենը մասնակցել է Ավստրիայում կայացած միջազգային ճանաչողական այցի

ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ․ ՀԱՅԿՈՒՀԻ ՄԿՐՏՉՅԱՆ

ԱԱԳԼ երեք նախագիծ ֆինանսավորման է արժանացել «Մասնագիտական վերապատրաստում 2026» մրցույթում

Նոր բացահայտումներ գրավիտացիայի տեսությունում LARES-2 արբանյակի տվյալներով Nature ամսագրում

«Առաջընթաց՝ արդյունավետ գիտությամբ – ԱԱԳ-2026» գիտաժողով

Horizon Europe Proposal Writing Camp

«Փոքր մոդուլային ռեակտորներ» թեմայով ուսումնական ձեռնարկ

«Պետության պահանջարկի վրա հիմնված (Demand Driven) գիտահետազոտական նախագծեր – 2025» մրցույթի արդյունքներ

«Ուժեղ էներգետիկ կախվածություն ունեցող անցումային ճառագայթում ֆոտոնային բյուրեղում» թեմայով հոդված

«Փորձարարական մշակումների նախագծեր (Experimental Development Projects) – 2025» մրցույթի արդյունքներ

ԱԱԳԼ հետազոտողները հրապարակել են հոդված C18/18 ցիկլոտրոնի պրոտոնային փնջի դիագնոստիկայի վերաբերյալ

ԱԱԳԼ գիտնականներն արձանագրել են արևային ակտիվության աճ

«Կաթիլ» նախակրթարանը բացել է իր դռները Ալիխանյան եղբայրներ 12 հասցեում