Հաշվողական ֆիզիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժանմունք

Հաշվողական ֆիզիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժանմունքի աշխատանքներն ընթանում են երկու հիմնական ուղղություններով՝

Հայաստանում Հանրապետությունում թվային տեխնոլոգիաների ներդրումը սկսվել է 1994 թ․-ից, երբ ԱԱԳԼ-ում (ԵրՖԻ)՝ DESY (Համբուրգ) գիտահետազոտական կենտրոնի հետ համագործակցության արդյունքում, գործարկվեց առաջին ինտերնետ կապը։ Այսօր բաժանմունքն ապահովում է ԱԱԳԼ ցանցային ծառայությունների ողջ փաթեթը՝ ներառյալ էլեկտրոնային փոստի համակարգեր, վեբ հոսթինգ, տվյալների անվտանգ փոխանցում (VPN, SSH, SSL), Eduroam հասանելիություն և սերվերային ենթակառուցվածքների սպասարկում, ինչպես նաև համաշխարհային GRID հաշվողական ցանցի մուտքի սերտիֆիկացում։

Բաժանմունքի գիտական գործունեության հիմնական ուղղություններն ու ձեռքբերումներն են՝

2018 թվականին ԱԱԳԼ հետազոտական խումբը պաշտոնապես ընդգրկվել է Ճապոնիայի Ցուկուբա քաղաքում գտնվող «Բարձր էներգիաների արագացուցիչների հետազոտական կազմակերպության» (KEK) հետազոտական կենտրոնում գործող Belle II միջազգային համագործակցության կազմում՝ իրականացնելով հետազոտություններ CP խախտման, ծանր մասնիկների հազվադեպ տրոհումների, «մութ» ֆոտոնների որոնումների ուղղություններով, ինչպես նաև բարձր էներգիաների ֆիզիկայի բնագավառում լայնորեն կիրառվող Pyhtia8 պատահարների գեներատորի ազատ պարամետրերի կարգաբերման ուղղությամբ։ Բաժանմունքի երիտասարդ հետազոտողները ակտիվորեն մասնակցում են տվյալների վերլուծության, դետեկտորային համակարգերի ուսումնասիրման աշխատանքներին՝ ստացված արդյունքները ներկայացնելով միջազգային գիտաժողովներին։

Համագործակցություն

  • DESY, Համբուրգ, Գերմանիա
  • KEK, Ցուկուբա, Ճապոնիա
  • Բիլբաոյի համալսարան, Իսպանիա
  • Զիգենի համալսարան, Գերմանիա
  • Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ, Հայաստան
  • GRID համաշխարհային հաշվողական ցանց