Սեպտեմբերի 7–11-ը Ավստրիայում անցկացվեց «Արևելյան գործընկերության երկրներում կայունության և մրցունակության բարձրացման նպատակով գիտություն–բիզնես համագործակցության ամրապնդում» թեմայով ճանաչողական այցը, որին մասնակցեց ԱԱԳԼ տնօրեն Գևորգ Քառյանը։
Այցը համախմբել էր Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի գիտության, նորարարության և կրթության ոլորտների ներկայացուցիչներին՝ ուսումնասիրելու Ավստրիայում գիտության և բիզնեսի միջև համագործակցության զարգացման արդյունավետ մեխանիզմներն ու լավագույն փորձը։
Ծրագրի շրջանակում մասնակիցներն այցելեցին գիտահետազոտական կազմակերպություններ, համալսարաններ, նորարարական կենտրոններ և բարձր տեխնոլոգիական ընկերություններ։ Քննարկումների առանցքում էին հետազոտությունների արդյունքների գործնական կիրառման մեխանիզմները, տեխնոլոգիաների փոխանցման գործընթացները, ինչպես նաև գիտական կազմակերպությունների և համալսարանների միջև համագործակցության արդյունավետ մոդելները։
Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ նաև Ավստրիայի պետական կառույցների ներկայացուցիչների հետ՝ ծանոթանալով գիտության, նորարարության և տնտեսության զարգացմանն ուղղված քաղաքականություններին, ֆինանսավորման գործիքներին և միջազգային համագործակցության խթանման մեխանիզմներին։
Հուլիս
ԱԱԳԼ-ում անցկացվեց շախմատի սիրողական մրցաշար
Հուլիս
ԱԱԳԼ-ում կայացավ Վերներ Հայզենբերգի և Նիլս Բորի աշխատությունների հայերեն թարգմանությունների շնորհանդեսը
Հունիս
Երեխաների պաշտպանության միջազգային օր
Մայիս
ԱԱԳԼ-ի մասնակցությունը «Global Education EXPO 2026» միջազգային ցուցահանդեսին
Փետրվար
ԱԱԳԼ-ի մասնակցությունը «Successful R&I in Europe 2026» եվրոպական ցանցային միջոցառմանը
Դեկտեմբեր - Ապրիլ
ՌՈՒԲԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ 70-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՍԵՄԻՆԱՐ ԱԱԳԼ-ՈՒՄ
Դեկտեմբեր - Հունիս
ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ԱՄՓՈՓԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԱԱԳԼ-ՈՒՄ

ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ․ ՀԱՅԿՈՒՀԻ ՄԿՐՏՉՅԱՆ

ԱԱԳԼ երեք նախագիծ ֆինանսավորման է արժանացել «Մասնագիտական վերապատրաստում 2026» մրցույթում

Նոր բացահայտումներ գրավիտացիայի տեսությունում LARES-2 արբանյակի տվյալներով Nature ամսագրում

«Առաջընթաց՝ արդյունավետ գիտությամբ – ԱԱԳ-2026» գիտաժողով

Horizon Europe Proposal Writing Camp

«Փոքր մոդուլային ռեակտորներ» թեմայով ուսումնական ձեռնարկ

«Պետության պահանջարկի վրա հիմնված (Demand Driven) գիտահետազոտական նախագծեր – 2025» մրցույթի արդյունքներ

«Ուժեղ էներգետիկ կախվածություն ունեցող անցումային ճառագայթում ֆոտոնային բյուրեղում» թեմայով հոդված

«Փորձարարական մշակումների նախագծեր (Experimental Development Projects) – 2025» մրցույթի արդյունքներ

ԱԱԳԼ հետազոտողները հրապարակել են հոդված C18/18 ցիկլոտրոնի պրոտոնային փնջի դիագնոստիկայի վերաբերյալ

ԱԱԳԼ գիտնականներն արձանագրել են արևային ակտիվության աճ

«Կաթիլ» նախակրթարանը բացել է իր դռները Ալիխանյան եղբայրներ 12 հասցեում