Միջոցառումներ

ԱԱԳԼ-ում անցկացվեց շախմատի սիրողական մրցաշար

Հուլիսի 21-ին Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում (ԱԱԳԼ) անցկացվեց շախմատի սիրողական մրցաշար, որը համախմբել էր լաբորատորիայի աշխատակիցներին։

Մրցաշարն անցկացվեց շվեյցարական համակարգով՝ 5+0 ժամանակակարգով։ Ընկերական և միաժամանակ մրցակցային մթնոլորտում մասնակիցները հնարավորություն ունեցան փորձելու իրենց ուժերը և ցուցադրելու իրենց հմտությունները։

Շախմատը երկար տարիներ կարևոր տեղ է զբաղեցրել ԱԱԳԼ-ի գիտական կյանքի և մշակույթի մեջ։ Դեռևս ակադեմիկոս Արտեմ Ալիխանյանի օրոք լաբորատորիայում պարբերաբար կազմակերպվում էին շախմատի մրցաշարեր, իսկ այս նախաձեռնությունը դարձավ այդ ավանդույթի շարունակման կարևոր քայլերից մեկը։

Մրցաշարի հաղթող ճանաչվեց ՀՏՖ բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր Նորայր Ակոպովը, ով լավագույն արդյունքն արձանագրեց մրցաշարի ընթացքում։

Շնորհավորում ենք պրոֆեսոր Ակոպովին հաղթանակի առթիվ և շնորհակալություն հայտնում մրցաշարի բոլոր մասնակիցներին՝ ակտիվ մասնակցության, հետաքրքիր խաղերի և ստեղծված ջերմ մթնոլորտի համար։

 

 


Share
  • Facebook
  • Instagram
  • Linkedin
  • Telegram

Սպասվող միջոցառումներ7

Բոլոր միջոցառումները

Առնչվող թեմաներ