Սեմինարներ

ԱԱԳԼ-ում կայացավ «Խոշոր ֆլուկտուացիաները բաց քվանտային համակարգերում» թեմայով սեմինար

Օգոստոսի 13-ին Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում տեղի ունեցավ Մինեսոտայի համալսարանի (University of Minnesota) Ֆայնի անվան տեսական ֆիզիկայի ինստիտուտի (Fine Theoretical Physics Institute) պրոֆեսոր Ալեքս Կամենևի սեմինարը՝ «Խոշոր ֆլուկտուացիաները բաց քվանտային համակարգերում» թեմայով։

 

Սեմինարի ընթացքում ներկայացվեց կառավարվող դիսսիպատիվ բաց քվանտային համակարգերի ստացիոնար վիճակներում դիտվող ոչ տիպական չափումների արդյունքների վիճակագրական առանձնահատկությունները։

 

Պրոֆեսոր Կամենևը ներկայացրեց այն մեխանիզմները, որոնց արդյունքում մեծ ֆլուկտուացիաների նկարագրությունը կարող է դրսևորել ոչ անալիտիկ վարք։ Քննարկվեց նաև, թե ինչպես կարող են նույն ֆլուկտուացիաները իրականացվել մի քանի տարբեր օպտիմալ հետագծերով, և ինչպես է դրանց միջև մրցակցությունն ազդում համակարգի ամենահավանական զարգացման ընթացքի վրա։


Share
  • Facebook
  • Instagram
  • Linkedin
  • Telegram

Սպասվող միջոցառումներ7

Բոլոր միջոցառումները

Առնչվող թեմաներ