Սեմինարներ

ԱԱԳԼ-ում տեղի ունեցավ միջատոմային փոխազդեցությունների մոդելավորման թեմայով սեմինար

Հուլիսի 31-ին ԱԱԳԼ-ում տեղի ունեցավ «Ապատեղայնացված ոչ գծային տատանողական ռեժիմներ՝ միջատոմային պոտենցիալների ստուգման և կատարելագործման համար» թեմայով սեմինար, որի բանախոսն էր Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ուֆայի դաշնային հետազոտական կենտրոնի գիտաշխատող Սերգեյ Վ. Դմիտրիևը։

 

Բանախոսը ներկայացրեց ապատեղայնացված ոչ գծային տատանողական ռեժիմների (DNVMs) տեսությունը, դրանց դերը բյուրեղների կառուցվածքում և կիրառությունները նյութագիտության ու հաշվարկային ֆիզիկայի ոլորտներում։

 

Սեմինարի ընթացքում ներկայացվեց, թե ինչպես կարող են այս ռեժիմներն օգտագործվել նյութերի հատկությունները նկարագրող մոդելների ճշգրտությունը գնահատելու և բարելավելու համար։ Մասնավորապես քննարկվեց, թե ինչպես են դրանք օգնում համեմատել տարբեր հաշվարկային մոտեցումների արդյունքները և ստեղծել ավելի ճշգրիտ մոդելներ՝ նյութերի վարքագիծը կանխատեսելու նպատակով։

 

Հանդիպումն ավարտվեց քննարկմամբ, որի ընթացքում մասնակիցները բանախոսի հետ անդրադարձան ներկայացված մեթոդների կիրառություններին և հետագա հետազոտությունների հնարավորություններին։


Share
  • Facebook
  • Instagram
  • Linkedin
  • Telegram

Սպասվող միջոցառումներ7

Բոլոր միջոցառումները

Առնչվող թեմաներ