Սեմինարներ

«Տոպոլոգիական սոլիտոնները և դրանց միկրոսկոպիկ հիմքերը» թեմայով սեմինար ԱԱԳԼ-ում

Փետրվարի 17-ին Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում տեղի ունեցավ «Տոպոլոգիական սոլիտոնները և դրանց միկրոսկոպիկ հիմքերը» թեմայով սեմինար։

 

Սեմինարը ներկայացրեց Դանիալ Սաադատմանդին, ով ԱԱԳԼ Քվանտային տեխնոլոգիաների բաժանմունքում ղեկավարում է «Հայաստանի Հանրապետության գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրում 2025/2» դրամաշնորհը։

 

Զեկուցողը ներկայացրեց տոպոլոգիական սոլիտոնների տեսական հիմքերը և դրանց միկրոսկոպիկ նկարագրության հիմնական մոտեցումները, ապա անդրադարձավ իր վերջին հետազոտություններին, որոնք վերաբերում են ատոմային շղթաներում սոլիտոնների առաջացմանը և դրանց փոխազդեցությանը ֆոնոնների հետ։


Share
  • Facebook
  • Instagram
  • Linkedin
  • Telegram

Սպասվող միջոցառումներ5

Բոլոր միջոցառումները

Առնչվող թեմաներ