Սեմինարներ

«Խմորում ընդդեմ շնչառության. Կարո՞ղ ենք կիրառել շնչառության հիմնարար գիտելիքները խմորման էներգետիկան բացատրելիս» թեմայով կոլոքվիում ԱԱԳԼ-ում

Նոյեմբերի 4-ին Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում տեղի ունեցավ «Խմորում ընդդեմ շնչառության. Կարո՞ղ ենք կիրառել շնչառության հիմնարար գիտելիքները խմորման էներգետիկան բացատրելիս» թեմայով կոլոքվիումը։

 

Կոլոքվիումը վարել է Երևանի պետական համալսարանի կ.գ.դ., դոցենտ, Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Կարեն Թռչունյանը։ Կոլոքվիումի ընթացքում Կարեն Թռչունյանը ներկայացրել է ԱԵՖ-ի, խմորման և շնչառության պրոցեսները, ապա քննարկել երևույթների հնարավոր կապերը և կարևորությունը։

 

Կոլոքվիումը նվիրված էր կենսաէներգետիկայի հիմնական պրոցեսներին՝ խմորմանը (ֆերմենտացիային) և շնչառությանը։ Պրոցեսների կարևորությունը կայանում է նրանում, որ նրանց միջոցով սննդից արտադրվում են ադենոզինեռֆոսֆատի (ԱԵՖ, ATP) մոլեկուլները։ Վերջիններս պարունակում են կուտակած էներգիա և ապահովում են օրգանիզմում տեղի ունեցող համարյա բոլոր պրոցեսների ընթացքը։


Share
  • Facebook
  • Instagram
  • Linkedin
  • Telegram

Սպասվող միջոցառումներ5

Բոլոր միջոցառումները

Առնչվող թեմաներ