Մայիսի 11–16-ը Դիլիջանում անցկացվեց «Առաջընթաց՝ արդյունավետ գիտությամբ. ԱԱԳ-2026» գիտաժողովը, որը համախմբեց Հայաստանի գիտական համայնքի ներկայացուցիչներին՝ գիտնականների, հետազոտողների և երիտասարդ գիտաշխատողների՝ գիտական արդյունքների ներկայացման, փորձի փոխանակման և նոր համագործակցությունների ձևավորման նպատակով։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աջակցությամբ կազմակերպված գիտաժողովի շրջանակում ներկայացվեցին պետական ֆինանսավորմամբ իրականացվող գիտահետազոտական ծրագրերի արդյունքները՝ ներառելով առաջատար հետազոտությունների, գիտական խմբերի և լաբորատորիաների զարգացման, ինչպես նաև նպատակային ծրագրերի շրջանակում կատարված աշխատանքները։
Գիտաժողովի վեց օրերի ընթացքում անցկացվեցին պլենար և զուգահեռ գիտական նիստեր, պաստառային ներկայացումներ և Gong Show ձևաչափով կարճ ելույթներ։ Քննարկվող թեմաներն ընդգրկում էին գիտության լայն շրջանակ՝ տեսական և միջուկային ֆիզիկայից, նյութագիտությունից և նանոտեխնոլոգիաներից մինչև արհեստական բանականություն, կենսաբժշկություն, օրգանական քիմիա, աստղաֆիզիկա և շրջակա միջավայրի ուսումնասիրություններ։
Գիտաժողովում առանձնահատուկ տեղ ունեցավ նաև երիտասարդ հետազոտողների մասնակցությունը․ ուսանողներն ու երիտասարդ գիտնականները ներկայացրին իրենց գիտական աշխատանքները պաստառային և բանավոր ձևաչափերով՝ ակտիվորեն ներգրավվելով մասնագիտական քննարկումներում։
Գիտաժողովի կարևոր բաղադրիչներից էին նաև միջգիտակարգային քննարկումները, որոնք նպաստեցին տարբեր ոլորտների մասնագետների միջև համագործակցության խորացմանը և նոր գիտական նախաձեռնությունների ձևավորմանը։
«Առաջընթաց՝ արդյունավետ գիտությամբ. ԱԱԳ-2026» գիտաժողովը ևս մեկ անգամ հաստատեց նման հարթակների կարևորությունը՝ Հայաստանում ժամանակակից, համագործակցային և մրցունակ գիտական միջավայրի ձևավորման գործում։
ԾԱՂԿՈՂ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ, ԿԱՅՈՒՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Հունիս
Երեխաների պաշտպանության միջազգային օր
Մայիս
ԱԱԳԼ-ի մասնակցությունը «Global Education EXPO 2026» միջազգային ցուցահանդեսին
Փետրվար
ԱԱԳԼ-ի մասնակցությունը «Successful R&I in Europe 2026» եվրոպական ցանցային միջոցառմանը
Դեկտեմբեր - Ապրիլ
ՌՈՒԲԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ 70-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՍԵՄԻՆԱՐ ԱԱԳԼ-ՈՒՄ
Դեկտեմբեր - Հունիս
ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ԱՄՓՈՓԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԱԱԳԼ-ՈՒՄ

«Նոր Ամբերդ» տեսական ֆիզիկայի միջազգային դպրոցը Ծաղկաձորում

«Էվոլյուցիայի ժամանակ բարդության աճի վիճակագրական ֆիզիկան» խորագրով միջազգային գիտաժողով

Կայացավ «Նեյտրոնային ֆիզիկա․ ճառագայթային նյութերի գիտություն» թեմայով գիտաժողովը

Մեկնարկեց «Նեյտրոնային ֆիզիկա․ ճառագայթային նյութերի գիտություն» թեմայով գիտաժողովը

Ամենամյա ամփոփիչ գիտաժողով - 2025