Հոկտեմբերի 28–30-ը Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում (ԱԱԳԼ) անցկացվեց RF Timer Workshop 2026 միջազգային գիտական աշխատաժողովը՝ նվիրված գերճշգրիտ ռադիոհաճախականային ժամանակաչափման տեխնոլոգիաներին և դրանց կիրառություններին։
Աշխատաժողովը կազմակերպվել էր ԱԱԳԼ-ի կողմից՝ Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի (ISTC) AM-2803 նախագծի աջակցությամբ։ Այն միավորել էր Հայաստանից և արտերկրից գիտնականների ու մասնագետների, որոնք ներկայացրին ոլորտի վերջին զարգացումները և քննարկեցին ժամանակային չափումների ճշգրտության բարձրացման, մասնիկների և ֆոտոնների դետեկտման, միջուկային ու հիմնարար ֆիզիկայի, միկրոէլեկտրոնիկայի, օպտոէլեկտրոնիկայի և բժշկական պատկերավորման ոլորտներում նոր տեխնոլոգիաների զարգացման հնարավորությունները։
Աշխատաժողովի հիմնական թեմաներից էր ԱԱԳԼ-ում մշակվող RFPMT (Radio-Frequency Photomultiplier Tube) տեխնոլոգիան, որը հնարավորություն է տալիս չափել առանձին ֆոտոնների ժամանման ժամանակը մի քանի պիկովայրկյանի ճշգրտությամբ։ Քննարկվեցին տեխնոլոգիայի զարգացման ընթացքը, դրա կիրառությունները գիտական հետազոտություններում, մասնիկների և ճառագայթման դետեկտորներում, ինչպես նաև բժշկական ախտորոշման նոր մեթոդներում։
Աշխատաժողովի հատուկ նիստերից մեկը նվիրված էր Հայաստանի և Ճապոնիայի գիտնականների համագործակցությանը՝ կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման նոր մեթոդների մշակման ուղղությամբ։ ԱԱԳԼ-ի RFPMT հետազոտական խմբի և Ճապոնիայի Ցուկուբայի համալսարանի ու Համամացուի բժշկական համալսարանի մասնագետները քննարկեցին պիկովայրկյանային ժամանակային չափումների կիրառումը ժամանակային դիֆուզ օպտիկական տոմոգրաֆիայում (TD-DOT) և դրա հնարավորությունները բժշկական պատկերավորման ոլորտում։
Եռօրյա աշխատաժողովի ընթացքում ներկայացվեցին զեկույցներ նաև միջուկային և հիմնարար ֆիզիկայի, հիպերմիջուկային հետազոտությունների, արագագործ դետեկտորների ու նոր չափման համակարգերի վերաբերյալ։ Ծրագրի շրջանակում մասնակիցները ծանոթացան նաև ԱԱԳԼ-ում գործող RF Timer համակարգին և դրա լաբորատոր ցուցադրությանը։
Աշխատաժողովը հնարավորություն ընձեռեց ներկայացնելու ԱԱԳԼ-ում մշակվող տեխնոլոգիաները, քննարկելու դրանց կիրառման նոր ուղղությունները և զարգացնելու միջազգային գիտական համագործակցությունը։
Նոյեմբեր
ԱԱԳԼ-ն կմասնակցի «Գիտություն × բիզնես» համաժողովին
Սեպտեմբեր
ԱԱԳԼ-ն մասնակցեց «Եվրոպական հետազոտողների գիշեր Հայաստանում» գիտական փառատոնին
Սեպտեմբեր
ԱԱԳԼ-ն մասնակցեց «ԲանՈւԳործ․ ԵՊՀ էքսպո-2026» ցուցահանդեսին
Հուլիս
ԱԱԳԼ-ում անցկացվեց շախմատի սիրողական մրցաշար
Հուլիս
ԱԱԳԼ-ում կայացավ Վերներ Հայզենբերգի և Նիլս Բորի աշխատությունների հայերեն թարգմանությունների շնորհանդեսը
Հունիս
Երեխաների պաշտպանության միջազգային օր
Մայիս
ԱԱԳԼ-ի մասնակցությունը «Global Education EXPO 2026» միջազգային ցուցահանդեսին
Փետրվար
ԱԱԳԼ-ի մասնակցությունը «Successful R&I in Europe 2026» եվրոպական ցանցային միջոցառմանը
Դեկտեմբեր - Ապրիլ
ՌՈՒԲԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ 70-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՍԵՄԻՆԱՐ ԱԱԳԼ-ՈՒՄ
Դեկտեմբեր - Հունիս
ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ԱՄՓՈՓԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԱԱԳԼ-ՈՒՄ

Հայաստանում անցկացվում են «Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի օրերը»

ՄԵԿՆԱՐԿԵՑ ԲԱՐՁՐ ՍՊԻՆՆԵՐԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎԸ

Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» ծրագիրն անդրադարձել է «Yerevan Higher Spin Workshop 2026» միջազգային աշխատաժողովին

ԱԱԳԼ երիտասարդ հետազոտողները՝ «Փնջեր և ճառագայթում, փոխազդեցություն և կիրառություններ» միջազգային գիտաժողովում

«Նոր Ամբերդ» տեսական ֆիզիկայի միջազգային դպրոցը Ծաղկաձորում

«Էվոլյուցիայի ժամանակ բարդության աճի վիճակագրական ֆիզիկան» խորագրով միջազգային գիտաժողով

«Առաջընթաց՝ արդյունավետ գիտությամբ. ԱԱԳ-2026» գիտաժողովի ավարտ

Կայացավ «Նեյտրոնային ֆիզիկա․ ճառագայթային նյութերի գիտություն» թեմայով գիտաժողովը

Մեկնարկեց «Նեյտրոնային ֆիզիկա․ ճառագայթային նյութերի գիտություն» թեմայով գիտաժողովը

ԱԱԳԼ-ում մեկնարկել է «SymBAD'25» գիտաժողովը՝ նվիրված սիմետրիաներին

Ամենամյա ամփոփիչ գիտաժողով - 2025