Գիտաժողովներ

«Նոր Ամբերդ» տեսական ֆիզիկայի միջազգային դպրոցը Ծաղկաձորում

Մայիսի 23-30-ը Ծաղկաձորում անցկացվեց «Նոր Ամբերդ» տեսական ֆիզիկայի միջազգային դպրոցը, որը կազմակերպվել էր Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի կողմից՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աջակցությամբ։

 

Դպրոցը համախմբեց երիտասարդ հետազոտողների և առաջատար գիտնականների՝ քննարկելու տեսական ֆիզիկայի արդիական խնդիրներն ու վերջին գիտական զարգացումները։

 

Ծրագրի շրջանակներում մասնակիցները լսեցին դասախոսություններ քվանտային և ժամանակակից տեսական ֆիզիկայի տարբեր ուղղությունների վերաբերյալ, հանդես եկան պաստառային ներկայացումներով, ինչպես նաև ներգրավվեցին ակտիվ գիտական քննարկումներում՝ ձեռք բերելով նոր գիտելիքներ ու մասնագիտական կապեր։


Share
  • Facebook
  • Instagram
  • Linkedin
  • Telegram

Սպասվող միջոցառումներ5

Բոլոր միջոցառումները

Առնչվող թեմաներ