Օգոստոսի 14-ին Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) տեղի ունեցավ հանդիպում Հրանտ Դինք հիմնադրամի ներկայացուցիչների հետ՝ համագործակցության հնարավորությունների, ընթացիկ ծրագրերի և համատեղ նախաձեռնությունների հեռանկարների քննարկման նպատակով։
Հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրին իրենց գործունեությունը, անդրադարձան իրականացվող ծրագրերին և քննարկեցին համագործակցության հնարավոր ուղղությունները։ Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց «Սահմաններից վեր» ծրագրի շրջանակում համատեղ նախաձեռնությունների իրականացման հեռանկարներին։
Մասնակիցները մտքեր փոխանակեցին նաև տարածաշրջանի զարգացման գործում գիտության և հետազոտությունների դերի վերաբերյալ։ Կարևորվեց գիտելիքների փոխանակման հնարավորությունների ստեղծումը, երիտասարդ հետազոտողների և մասնագետների աջակցությունը, երկխոսության խթանումը, ինչպես նաև սահմանի մյուս կողմում գործող հաստատությունների և համայնքների միջև կապերի ամրապնդումը։
Հանդիպումը հնարավորություն տվեց քննարկելու, թե ինչպես կարող են գիտական հաստատություններն ու քաղաքացիական հասարակության կազմակերպությունները փոխլրացնել միմյանց գործունեությունը և համատեղ ծրագրերի ու գիտելիքի փոխանակման նախաձեռնությունների միջոցով նպաստել ավելի լայն տարածաշրջանային համագործակցության զարգացմանը։
Կողմերը կարևորեցին հետագա համագործակցության հնարավորությունների շարունակական քննարկումը և պատրաստակամություն հայտնեցին զարգացնելու երկխոսությունն ու համատեղ նախաձեռնությունների հեռանկարները։
Հուլիս
ԱԱԳԼ-ում անցկացվեց շախմատի սիրողական մրցաշար
Հուլիս
ԱԱԳԼ-ում կայացավ Վերներ Հայզենբերգի և Նիլս Բորի աշխատությունների հայերեն թարգմանությունների շնորհանդեսը
Հունիս
Երեխաների պաշտպանության միջազգային օր
Մայիս
ԱԱԳԼ-ի մասնակցությունը «Global Education EXPO 2026» միջազգային ցուցահանդեսին
Փետրվար
ԱԱԳԼ-ի մասնակցությունը «Successful R&I in Europe 2026» եվրոպական ցանցային միջոցառմանը
Դեկտեմբեր - Ապրիլ
ՌՈՒԲԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ 70-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՍԵՄԻՆԱՐ ԱԱԳԼ-ՈՒՄ
Դեկտեմբեր - Հունիս
ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ԱՄՓՈՓԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԱԱԳԼ-ՈՒՄ

Հոկտեմբերի 24-ին Հովտաշատի միջնակարգ դպրոցի աշակերտների այցը Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

Շիրակացու Ճեմարանի աշակերտների հետ պրակտիկայի ամփոփման արարողություն

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի այցը ԱԱԳԼ

ԱԱԳԼ տնօրեն Գևորգ Քառյանի և Չեխիայի Հանրապետության դեսպան Պետր Պիրունչիկի միջև

Նորարարության Հայկական Հիմնադրամի ներկայացուցիչների այցը ԱԱԳԼ

Հանդիպում ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Պ. Մուժիկյանի հետ

STEM գիտաճամբարի մասնակիցների այցը ԱԱԳԼ

«Հայաստանում եվրոպական վարժարան» հիմնադրամի աշակերտներն այցելել են ԱԱԳԼ

Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան հյուրընկալեց Նոր Կյուրինի միջնակարգ դպրոցի աշակերտներին