Նորարարության ազգային կենտրոնի և «Սիմենս Արմենիա»-ի ներկայացուցիչների այցն ԱԱԳԼ

Հոկտեմբերի 9-ին Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում (ԱԱԳԼ) հյուրընկալվել են Նորարարության ազգային կենտրոնի և «Սիմենս Արմենիա» ընկերության ներկայացուցիչները։

 

Հյուրերն այցելել են ԱԱԳԼ «Մաքրասենյակ» լաբորատորիա, որտեղ ծանոթացել են գիտական խմբի գործունեությանը, նանոկառուցվածքների ու նանոնյութերի ուսումնասիրման ուղղությամբ իրականացվող հետազոտություններին և կիրառվող մեթոդներին։ Ներկայացվել են նաև լաբորատորիայի հիմնական գիտական ուղղություններն ու հետազոտական աշխատանքների առանձնահատկությունները։

 

Այնուհետև կայացել է հանդիպում ԱԱԳԼ տնօրենի հետ, որի ընթացքում ներկայացվել են լաբորատորիայի գիտական ներուժն ու հետազոտական գործունեության հիմնական ուղղությունները։

 

Կողմերը քննարկել են գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հնարավոր ուղղությունները, փորձի փոխանակման հեռանկարներն ու հետագա փոխգործակցության հնարավոր ձևաչափերը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններին և հնարավոր համագործակցության հեռանկարներին։

 

 

 


Share
  • Facebook
  • Instagram
  • Linkedin
  • Telegram

Սպասվող միջոցառումներ10

Բոլոր միջոցառումները

Առնչվող թեմաներ