Հոկտեմբերի 24-ին Հովտաշատի միջնակարգ դպրոցի աշակերտների այցը Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

Հոկտեմբերի 24-ին Հովտաշատի միջնակարգ դպրոցի աշակերտները այցելեցին Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա։

 

Այցի շրջանակում իրականացվեց ճանաչողական շրջայց, որի ընթացքում աշակերտները ծանոթացան լաբորատորիայի գիտական ենթակառուցվածքներին և հետազոտական գործունեությանը։

 

Շրջայցի առաջին կանգառը «Ինժեկտորի շահագործման և սպասարկման բաժանմունքն» էր, որտեղ աշակերտները ծանոթացան արագացուցիչի պատմությանը և զարգացման ընթացքին։

 

Այնուհետև նրանք այցելեցին լաբորատորիայի «Մաքուր սենյակ» և «Սցինտիլյացիոն և չերենկովյան դետեկտորների հետազոտման» բաժանմունքներ՝ դիտարկելու ընթացիկ գիտական աշխատանքները։

 

Շրջայցը եզրափակվեց լաբորատորիայի փորձարարական սրահ-թանգարանում, որտեղ աշակերտները հնարավորություն ունեցան մասնակցելու և զարգացնելու իրենց հմտությունները գիտական փորձերի միջոցով։

 

Այցի ընթացքում աշակերտները ուսումնասիրեցին ֆիզիկայի ոլորտի հետազոտական ենթակառուցվածքները՝ ավելի խորացնելով իրենց հետաքրքրությունը գիտության նկատմամբ։


Share
  • Facebook
  • Instagram
  • Linkedin
  • Telegram

Սպասվող միջոցառումներ5

Բոլոր միջոցառումները

Առնչվող թեմաներ