Մամուլը մեր մասին

Հանրային հեռուստաընկերությունն անդրադարձել է ԱԱԳԼ սցինտիլյացիոն և չերենկովյան դետեկտորների հետազոտման խմբի գործունեությանը

ԱԱԳԼ գիտական խմբի ղեկավար, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Արթուր Մկրտչյանը ներկայացրել է սցինտիլյացիոն և չերենկովյան դետեկտորների հետազոտման ու մշակման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, լաբորատորիաների տեխնիկական հնարավորությունները և միջազգային գիտական համագործակցության շրջանակում դրանց ստեղծման պատմությունը։

 

Նա անդրադարձել է նաև հետազոտություններում կիրառվող ժամանակակից սարքավորումներին, դետեկտորների նախագծման, պատրաստման և փորձարկման գործընթացներին, ինչպես նաև երիտասարդ հետազոտողների և ուսանողների ներգրավվածությանը։

 

Լաբորատորիաների գործունեության, միջազգային գիտական համագործակցության և դետեկտորների հետազոտման ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին՝ Հանրային հեռուստաընկերության ռեպորտաժում։

 

 


Share
  • Facebook
  • Instagram
  • Linkedin
  • Telegram

Սպասվող միջոցառումներ10

Բոլոր միջոցառումները

Առնչվող թեմաներ