Տեսլական

ԱԱԳԼ տեսլականն է դառնալ գերազանցության տարածաշրջանային կենտրոն՝ բարձր էներգիաների ֆիզիկայի, աստղաֆիզիկայի, տիեզերական ճառագայթների և միջուկային ֆիզիկայի, միջուկային բժշկության, նյութագիտության, ինչպես նաև քվանտային ու տեղեկատվական տեխնոլոգիաների և հարակից կիրառական այլ ոլորտների առաջադեմ գիտական հետազոտությունների բնագավառում:

Լաբորատորիայի ռազմավարական առաջնահերթություններն ուղղված են գիտական հետազոտությունների շրջանակի ընդլայնմանը և արդի չափանիշների արմատավորմանը՝ միտված գիտական գործունեության արդյունավետության բարձրացմանը, կիրառական արդյունքների ստացմանն ու նորարարական էկոհամակարգի զարգացմանը:

Առանցքային նպատակ է հանդիսանում նաև բարձրորակ գիտական կադրերի պատրաստումն ու ոլորտում բնականոն սերնդափոխության ապահովումը: Հաշվի առնելով գիտության բնագավառում երկարաժամկետ ներդրումների կենսական անհրաժեշտությունը՝ էական նշանակություն ունի հիմնարար հետազոտությունների ավանդական դպրոցի պահպանումն ու զարգացումը, ինչը Հայաստանում սեփական տեխնոլոգիաների ստեղծման և գործնականում դրանց ներդրման հիմնական երաշխիքն է։