Գրավիտացիոն ալիքներ, պուլսարներ, սև խոռոչներ

Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի Կոսմոլոգիայի և աստղաֆիզիկայի կենտրոնի հետ փոխկապակցված աշխատակից Նորայր Գալիկյանը (ներկայումս՝ Sapienza University of Rome), կենտրոնի ղեկավար պրոֆեսոր Վահագն Գուրզադյանը և Արմեն Քոչարյանը (Monash University, Melbourne) հրատարակել են հոդված Astronomy & Astrophysics ամսագրում։
 
 Հոդվածը վերաբերվում է վերջին տարիների կարևոր հայտնագործության՝ NANOGrav համագործակցության կողմից պուլսարների (բաբախիչ աստղերի) միջոցով գրանցված նանոհերց գրավիտացիոն ալիքների հատկությունների ուսումնասիրմանը Կոլմոգորովի մեթոդով։ Այդ ազդանշանի ստոխաստիկական հատկությունների ուսումասիրումը սկզբունքային է դրա ֆիզիկական բնույթի վերծանման համար։
 
 Հոդվածի տպագրվելը նման առաջատար ամսագրում՝ շտապ կարգավիճակով (Letter to the Editor),  փաստում է ստացված արդյունքների կարևորությունը գրավիտացիոն ալիքների և Տիեզերքում ընթացող երևույթների բացահայտման համար։
 
 Հոդվածն ամբողջությամբ՝ N. Galikyan, A.A. Kocharyan, V.G. Gurzadyan,
 Kolmogorov analysis of pulsar TOA, Astronomy & Astrophysics Lett. 707,
 L8 (2026)
 https://www.aanda.org/articles/aa/pdf/2026/03/aa58930-26.pdf
Նմանատիպ Նյութեր