Մեր մասին

Մեր մասին

Իզոտոպների հետազոտման և արտադրության բաժինը ստեղծվել է 2010 թ.`հաշվի առնելով ինստիտուտում այդ ուղղության արագ տեմպերով զարգացումը: Բաժինը ստեղծման պահից մինչ օրս ղեկավարում է ԱլբերտԱվետիսյանը։ Հենց նրա ղեկավարությամբ էր այդ ժամանակ հաստատվել 465000 ԱՄՆ դոլար արժողությամբ ՄԿՏԿ (ISTC) նախագիծը։

Բաժնի գործունեությունը նպատակաուղղված է բժշկության համար արագացուցչային մեթոդներով ռադիոակտիվ իզոտոպների ստացման տեխնոլոգիայի մշակմանը, հատկապես ամենամեծ պահանջարկ ունեցող 99mTc բժշկական իզոտոպի ստացմանը, իսկ ապագայում՝ փորձնական արտադրության բացմանը: Առաջին փուլում գիտափորձերը կատարվել են գծային էլեկտրոնային ЛУЭ75 արագացուցչի փնջով, և դրական արդյունքները տպագրվել են մի քանի հեղինակավոր միջազգային գիտական ամսագրերում: Հետագա գործունեությունը հիմնված է C18 պրոտոնային ցիկլատրոն արագացուցչի վրա, որի տեղադրման և թողարկման գործում բաժնի աշխատակիցները մեծ ներդրում են ունեցել: Իսկ 2019 թ. դեկտեմբերից սկսվել է իրական ճառագայթման ակտիվությունը, որը տալիս է իր դրական արդյունքները:

Ներկայումս ցիկլոտրոնի փնջով 99mTc իզոտոպի ստացման տեխնոլոգիան ամբողջովին մշակված է, և կատարվում են հետազոտություններ ստացվող իզոտոպի տարբեր տեսակի մաքրությունների վերաբերյալ:

Բաժնում կատարվում են հետազոտություններ բժշկական այլ իզոտոպների ստացման տեխնոլոգիայի վերաբերյալ, որով զբաղվում է երկու ասպիրանտ:

Բաժինն, ընդհանուր առմամբ, ունի 25 աշխատակից, որոնցից 5-ը՝ գիտությունների թեկնածու: Նրանց գրեթե կեսը երիտասարդ է՝ մինչև 35 տարեկան։

Բաժնում պաշտպանվել է երկու թեկնածուական թեզ և մի քանի դիպլոմային աշխատանք: Ստացված արդյունքները բազմիցս զեկուցվել են խոշոր միջազգային գիտաժողովներում:

Կրթական գործունեության շրջանակում բաժնի աշխատակիցները դասախոսում են Երևանի պետական համալսարանում և ԱԱԳԼ մագիստրատուրայում, ուսանողների հետ կատարվում են մի շարք լաբորատոր աշխատանքներ:

Բաժինը իզոտոպային ծրագրի շրջանակում համագործակցում է ՌԴ և Ղազախստանի մի շարք գիտական կենտրոնների հետ, իսկ Հայաստանում՝ մի շարք ակադեմիական ինստիտուտների հետ, մասնավորապես կենսաքիմիայի և արևի ինստիտուտների հետ:

Կապ Մեզ Հետ

Բաժանորդագրվել Նորություններին