Seminars

A Seminar on Quantum Soliton Theory Held at AANL

Հուլիսի 30-ին Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում (ԱԱԳԼ) տեղի ունեցավ «Քվանտային սոլիտոններ» թեմայով սեմինար։

 

Սեմինարի բանախոսն էր պրոֆեսոր Ջարահ Էվսլինը, ով հանդիսանում է ԱԱԳԼ-ում իրականացվող երկու գիտական դրամաշնորհների արտասահմանյան խորհրդատուն։

 

Պրոֆեսոր Էվսլինը ներկայացրեց քվանտային սոլիտոնների՝ մեկուսացված ոչ գծային գրգռումների տեսությունը, ինչպես նաև անդրադարձավ դրա հնարավոր կիրառություններին կոնդենսացված միջավայրերի և բարձր էներգիաների ֆիզիկայում։

 

Սեմինարի ընթացքում քննարկվեցին տեսության արդի զարգացումները և դրա կիրառական հեռանկարները տարբեր ֆիզիկական համակարգերի ուսումնասիրության համատեքստում։


Share
  • Facebook
  • Instagram
  • Linkedin
  • Telegram

Upcoming events10

All events

Related Topics