ԴԱՍԱԿԱՆ ԽՃՃՎԱԾՈՒԹՅԱՆ ՈՐՈՆՈՒՄՆԵՐՆ ԻՆՔՆԱԱՐՏԱՑՈԼՄԱՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐՈՒՄ

️Հուլիսի 1-4-ը Ա․Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում կկայանա « Էվոլյուցիայի ժամանակ աճող բարդության վիճակագրական ֆիզիկա » թեմայով կոնֆերանս, որտեղ մասնակցելու են աշխարհի առաջատար փորձագետներ:

Կոնֆերանսը վերաբերվում է վիճակագրական ֆիզիկային, կենսաբանական էվոլյուցիային և արհեստական բանականությանը:

Խոսնակներից են՝

1. Եվգենի Կունին (առաջատար կենսաբան)

2. Դավիթ Ոլպերտ (ինֆորմացիայի տեսության ոլորտի առաջատար)

3. Միքայել Կացնելսոն (գրաֆենների տեսության ոլորտի առաջատար)

4. Ռիկարդ Սոլե (բարդ կենսական համակարգերի առաջատար փորձագետ)

5. Պաուիլինե Հոգեվեգ (բիոինֆորմատիկա գիտության ստեղծող)

6. Հոնգ Քիան (մաթեմատիկական քիմիայի և ստատիստիկ թերմոդինամիկայի փորձագետ):

Հիմնական թեմաներն են՝

1. Ինչու՞ է առաջացել կյանքը և զարգացել նրա բարդությունը․

2. Ինչպե՞ս է առաջանում գիտակցությունը․

3. Ինչպե՞ս կարելի է ստանալ գիտակցող, անսահմանափակ արհեստական բանականությունը․

4. Ինչպե՞ս է մտածում արհեստական բանականությունը․

5. Արդյո՞ք մեքենան կարող է գիտակցել։

Գրանցվելու համար անցնել հետևյալ հղումով՝ https://ecspp.yerphi.am/

Հարցերի դեպքում՝ saakian@yerphi.am, 077901102։

Նմանատիպ Նյութեր