ԱԼԻԽԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆ ԿՄԱՍՆԱԿՑԻ «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ ԷՔՍՊՈ-2023»-ԻՆ

Մայիսի 16-ին ԵՊՀ հիմնադրման 104-ամյակի առթիվ տեղի կունենա «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2023»-ը, որում ներկայացված կլինեն Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի գիտական ու կրթական առաջարկները։
Կրթությունն այն հիմքն է, ինչի վրա կառուցվում է գիտությունը․ այս գաղափարով են  ԱԱԳԼ գիտաշխատողներն ու ուսանողներն ակտիվ մասնակցում էքսպոներին՝ ունենալով ԱԱԳԼ ողջ անձնակազմի աջակցությունը։