ՊԱՅՄԱՆԱԳԻՐ № /

ք․ Երևան
թ.

Հիմք ընդունելով ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի, «Ա. Ի Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» Հիմնադրամի և միջև թ.-ին կնքված № պայմանագիրը (այսուհետ` «Թեմայի պայմանագիր»),

ը, որը սույն պայմանագրի հետագա շարադրանքում` անվանվում է «Թեմայի Ղեկավար», մի կողմից

և

«Ա. Ի Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» Հիմնադրամը (այսուհետ` «Հիմնադրամ») ի դեմս տնօրեն Գևորգ Քառյանի, որը գործում է Հիմնադրամի կանոնանդրության հիման վրա, մյուս կողմից,

հետագա շարադրանքում միասին անվանվելով «Կողմեր», իսկ յուրաքանչյուրը առանձին` «Կողմ», կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

1.1. Սույն պայմանագրի պայմաններին համապատասխան, Հիմնադրամը պարտավորվում է Թեմայի Ղեկավարին յուրաքանչյուր ամիս վճարել Թեմայի պայմանագրով սահմանված գումարը, իսկ Թեմայի ղեկավարը պարտավորվում է ամբողջությամբ իրականացնել Թեմայի պայմանագրով ստանձնած բոլոր պարտավորություները, ինչպես նաև պատշաճ կերպով կատարել պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին Թեմայի պայմանագրով սահմանված աշխատանքները (այսուհետ՝ «Թեմայի աշխատանքներ»):

2. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄ

2.1. Թեմայի պայմանագրով սահմանված Թեմայի աշխատանքները կատարել անձամբ, ինչպես նաև Թեմայի կատարման համար, ներգրավել երրորդ անձանց՝ Թեմայի կատարողների:

3. ԵՐԱՇԽԻՔՆԵՐ

3.1. Թեմայի Ղեկավարը երաշխավորում է աշխատանքների կատարման համար իր պատշաճ մասնագիտական որակավորումը և քաղաքացիաիրավական իրավունակությունը:

4. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ և ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

4.1. Թեմայի ղեկավարը պարտավոր է ՝

4.2. Թեմայի պայմանագրի նախահաշվով նախատեսված ֆինանսական միջոցներն օգտագործել Թեմայի պայմանագրով սահմանված նպատակներով և չափաքանակներով,
4.3. Թեմայի աշխատանքները կատարել Թեմայի պայմանագրի առաջադրանքին համապատասխան,
4.4. Հիմնադրամին ներկայացնել Թեմայի պայմանագրով նախատեսված աշխատանքների իրականացման յուրաքանչյուր 12-ամսյա փուլի մասին ընթացիկ հաշվետվություն, իսկ Թեմայի պայմանագրով նախատեսված աշխատանքների ավարտից հետո` ամփոփիչ հաշվետվություն: Ընթացիկ հաշվետվությունը ներկայացվում է յուրաքանչյուր փուլի իրականացման ժամկետի սկզբից հաշված 12-րդ ամսվա առաջին 20-օրյակում, իսկ ամփոփիչ հաշվետվությունը` Թեմայի պայմանագրով նախատեսված աշխատանքների իրականացման ավարտից առաջ` 10 օրվա ընթացքում,
4.5. Հիմնադրամին տեղեկացնել իր և (կամ) Թեմայի պայմանագրի կատարողների, երկու ամսից ավելի բացակայելու մտադրության մասին՝ բացակայությունից առնվազն մեկ շաբաթ առաջ,
4.6. Թեմայի պայմանագրով նախատեսված արդյունքը ստանալու անհնարինությունը հայտնաբերելու կամ աշխատանքը շարունակելու աննպատակահարմարության մասին անհապաղ տեղեկացնել Հիմնդրամին:
4.7. Թեմայի պայմանագրով նախատեսված աշխատանքների դիմաց Կոմիտեի կողմից գումարները չվճարելու դեպքում միակողմանի լուծել սույն Պայմանագիրը:
4.8. Թեմայի պայմանագրով նախատեսված հետազոտության արդյունքներին վերաբերող գիտական հրապարակումների մեջ` ներառյալ զեկույցների թեզիսները, հիշատակել Հիմնադրամի անվանումը։
4.9. Հիմնադրամը իրավունք ունի՝
4.10. Չհաստատել Թեմայի պայմանագրով նախատեսված աշխատանքների իրականացման յուրաքանչյուր 12-ամսյա փուլի մասին ընթացիկ հաշվետվությունը, ինչպես նաև ամփոփիչ հաշվետվությունը, եթե Թեմայի ղեկավարը թույլ է տվել Թեմայի պայմանագրի պայմանների խախտում: 4.11. Թեմայի պայմանագրի ընթացքում տնօրինել Թեմայի պայմանագրի նախահաշվի «Այլ ծախսեր» հոդվածի «Վերադիր ծախսեր» ենթահոդվածով նախատեսված միջոցները իր մատուցած ծառայությունների ծախսերը հոգալու նպատակով,
4.12. Հիմնադրամի գիտական խորհրդի և Թեմայի պայմանագրի կատարողների համաձայնությամբ Կոմիտե ներկայացնել միջնորդություն՝ Թեմայի ղեկավարի կողմից իր պարտականությունների կատարման անհնարինության հիմքով Թեմայի ղեկավարի փոփոխություն կատարելու մասին:
4.13. Հիմնադրամը պարտավոր է՝
4.14. Թեմայի Ղեկավարին տեղյակ պահել Թեմայի աշխատանքների իրականացման վերաբերյալ Կոմիտեից ստացված ֆինանսական, կազմակերպչական և Թեմայի պայմանագրից բխող այլ հարցերով ընդունված որոշումների, հրամանների, հրահանգների մասին,
4.15. Հետազոտության ավարտվելու օրվա դրությամբ չօգտագործված ֆինանսական միջոցները մեկշաբաթյա ժամկետում վերադարձնել Կոմիտեի համապատասխան հաշվին:

5. ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ

5.1. Հիմնադրամը պարտավորվում է Թեմայի պայմանագրի միջոցներից և Թեմայի պայմանագրով նախատեսված աշխատանքները կատարելու համար, Թեմայի Ղեկավարին յուրաքանչյուր ամիս վճարել վարձատրություն՝ («վարձատրության չափը բառերով» հազար) ՀՀ դրամի չափով (այսուհետ` «Վարձատրություն»):

5.2. Կողմերը համաձայնվում են, որ սույն պայմանագրի 5.1 կետում նշված վարձատրության գումարը Հիմնադրամը Թեմայի Ղեկավարին է վճարում մինչև հաջորդ ամսվա 15-ը` անկանխիկ հաշվարկով` սույն պայմանագրի ստորագրության տողից առաջ նշված` Թեմայի Ղեկավարի բանկային հաշվին դրամական փոխանցում կատարելու միջոցով:
5.3. Սույն պայմանագրի 5.1. կետում նշված գումարն իր մեջ ներառում այդ կապակցությամբ վճարման ենթակա բոլոր հարկերի և պարտադիր այլ վճարների գումարները, և համա-պատասխան հարկային ու այլ պարտավորությունները, որոնք կատարվում են Հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության համաձայն:
5.4. Սույնով Կողմերը համաձայնվում են, որպեսզի Հիմնադրամը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կատարի անհրաժեշտ բոլոր ֆինանսական գործողությունները և վճարումները Թեմայի պայմանագրի նախահաշվի՝ «Այլ ծախսեր» հոդվածի «Սարքեր, նյութեր և ծառայություններ» և «Գործուղումներ» ենթահոդվածներով Թեմայի պայմանագրին հատկացված միջոցների հաշվին (սահմաններում)՝ Թեմայի ղեկավարի կողմից Հիմնադրամին ներկայացված գրավոր հանձնարարականի և(կամ) պահանջագրի հիման վրա։
5.5. Կողմերը համաձայնվում են, որ Հիմնադրամը իրականացնելու է Թեմայի պայմանագրով սահմանված ֆինանսական միջոցների տնօրինումը, ինչպես նաև սույն պայմանագրի 5.4 կետում նշված ֆինանսական գործառույթները և վճարումները, քանի դեռ Կոմիտեի և(կամ) Թեմայի ղեկավարի կողմից Հիմնադրամին չի ներկայացվել գրավոր հանձնարարական և(կամ) պահանջագիր Թեմայի պայմանագրով սահմանված ֆինանսական միջոցների տնօրինումը դադարեցնելու մասին:
5.6. Կողմերը համաձայնվում են, որ սույն պայմանագրի 5.1 կետում նշված վարձատրության գումարը Հիմնադրամը Թեմայի ղեկավարին է վճարում մինչև հաջորդ ամսվա 15-ը` անկանխիկ հաշվարկով` սույն պայմանագրի ստորագրության տողից առաջ նշված` Թեմայի ղեկավարի բանկային հաշվին դրամական փոխանցում կատարելու միջոցով:
5.7. Սույն պայմանագրի 5.1 կետում նշված գումարը Հիմնադրամը վճարում է Թեմայի ղեկավարին՝ բացառապես Թեմայի պայմանագրով նախատեսված ֆինանսավորման գումարը Հիմնադրամի բանկային հաշվին փոխանցվելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
5.8. Կողմերը համաձայնվում են, որ եթե Թեմայի պայմանագրով և ֆինանսական նախահաշվով սահմանված գումարը չի փոխանցվում Հիմնադրամի բանկային հաշվին, ապա Հիմնադրամը Թեմայի Ղեկավարին համապատասխանաբար չի փոխանցելու սույն պայմանագրի 5.1 կետում նշված վարձատրության գումարը:
5.9. Սույն պայմանագրով չկարգավորված և թեմայի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական այլ ծախսերը, կողմերի համաձայնությամբ կատարվելու են Թեմայի պայմանագրի ֆինանսական միջոցների հաշվին՝ Հիմնադրամին ուղղված Թեմայի Ղեկավարի գրավոր հանձնարարականի հիման վրա:

6. ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ

6.1. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում և դրա պայմանները Կողմերի համար պարտադիր են դառնում սույն պայմանագրի կնքման (Կողմերի ստորագրման) պահից և գոր-ծում է մինչև Թեմայի պայմանագրով որոշված Թեմայի Ղեկավարի պարտականությունների լրիվ կատարումը:

6.2. Սույն պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած են համարվում դրա առարկայի վերաբերյալ Կողմերի միջև նախկինում եղած բանավոր կամ գրավոր համաձայնութ-յուններն ու պայմանավորվածությունները:
6.3. Սույն պայմանագիրը կարող է վաղաժամկետ լուծվել և (կամ) սույն պայմանագրի գործողությունը կարող է կասեցվել պայմանավորված Թեմայի պայմանագրի կասեցումով:
6.4. Սույն պայմանագրի առանձին դրույթի կամ մասի անվավերությունը չի հանգեցնում դրա մյուս դրույթների կամ մասերի անվավերությանը:

7. ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

7.1. Սույն պայմանագրի ցանկացած փոփոխություն կամ լրացում վավերական է, եթե կնքված է գրավոր ձևով:

8. ԴԱԴԱՐԵՑՈՒՄ

8.1. Սույն պայմանագիրը կարող է վաղաժամկետ լուծվել Կողմերի գրավոր համաձայնությամբ:

9. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

9.1. Կողմերը կրում են գույքային և այլ պատասխանատվություն սույն պայմանագրից բխող իրենց պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար` Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը և այլ նորմատիվ ակտերին համապատասխան:

9.2. Կողմերը ազատվում են պատասխանատվությունից սույն պայմանագրով իրենց պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակի չկատարելու համար, եթե դրանց չկա-տարումը հանդիսանում է անհաղթահարելի ուժի հանգամանքների հետևանք:

10. ԿԻՐԱՌՎՈՂ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԵՎ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

10.1. Սույն պայմանագրի նկատմամբ, ներառյալ` Կողմերի իրավունքների և պարտականությունների բովանդակության, մեկնաբանման, կատարման, չկատարելու կամ ան-պատշաճ կատարելու հետևանքների, դադարման, առոչինչ լինելու և դրա հետևանքների, պայմանագրից ծագող պահանջի զիջման և պարտքի փոխանցման առնչությամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության օրենքները և այլ իրավական ակտերը:

10.2. Սույն պայմանագրից կամ դրա կապակցությամբ ծագող բոլոր վեճերը, տարաձայնությունները և պահանջները, ներառյալ՝ դրա կատարմանը, խախտմանը, դադարեցմանը կամ անվավերությանը վերաբերող, ենթակա են կարգավորման` Կողմերի միջև բանակցությունների և խորհրդակցությունների ճանապարհով, իսկ, համաձայնության չհասնելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության իրավասու դատական ատյաններում:

11. ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

11.1. Սույն պայմանագրի դրույթները մեկնաբանելիս` Կողմերը, ինչպես նաև դատարանը պետք է ելնեն դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից: Այդպիսին պարզ չլինելու դեպքում պայմանագրի որոշակի դրույթի մեկնաբանությունը որոշվում է` այն սույն պայմանագրի մյուս պայմանների և պայմանագրի ամբողջական իմաստի հետ հա-մադրելու միջոցով:

12. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

12.1. Սույն պայմանագիրը կազմված է հավասարազոր իրավաբանական ուժ ունեցող երկու օրինակից: Յուրաքանչյուր Կողմին տրվում է մեկական օրինակ:

ԿՈՂՄԵՐԻ ՀԱՍՑԵՆԵՐԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀԻՄՆԱԴՐԱՄ



«Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային

գիտական լաբորատորիա

(Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» Հիմնադրամ

ՀՎՀՀ 01202364

ՀՀ, Երևան,Ալիխանյան եղբայրների փող.,2 շ.

Տնօրեն`
Գ. Քառյան

Կ.Տ.

ԹԵՄԱՅԻ ՂԵԿԱՎԱՐ



Անձնագիր , տրված թ.,

ՀԾՀ՝

Բանկ:

Հ/Հ

ք., փ.,
շ․, բն․

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ № /

ք․ Երևան
թ.

Հիմք ընդունելով ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի, Թեմայի ղեկավար՝ ի (այսուհետ` «Թեմայի ղեկավար») և «Ա. Ի Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» Հիմնադրամի միջև թ.-ին կնքված № պայմանագիրը (այսուհետ` «Թեմայի պայմանագիր»),

ը, որը սույն պայմանագրի հետագա շարադրանքում` անվանվում է «Թեմայի Կատարող», մի կողմից

և

«Ա. Ի Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» Հիմնադրամը (այսուհետ` «Հիմնադրամ») ի դեմս տնօրեն Գևորգ Քառյանի, որը գործում է Հիմնադրամի կանոնանդրության հիման վրա, մյուս կողմից,

հետագա շարադրանքում միասին անվանվելով «Կողմեր», իսկ յուրաքանչյուրը առանձին` «Կողմ», կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

1.1. Սույն պայմանագրի պայմաններին համապատասխան, Հիմնադրամը պարտավորվում է Թեմայի պայմանագրի շրջանակներում՝ Թեմայի կատարողին յուրաքանչյուր ամիս վճարել Թեմայի պայմանագրով սահմանված գումարը, իսկ Թեմայի կատարողը պարտավորվում է պատշաճ կերպով կատարել իրեն առաջադրված խնդիրները և հանձնարարված աշխատանքները` Թեմայի պայմանագրի իրականացման համար պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին Թեմայի պայմանագրով սահմանված պայմաններին համապատասխան (այսուհետ՝ «Թեմայի աշխատանքներ»):

2. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄ

2.1. Թեմայի կատարողը Թեմայի պայմանագրով նախատեսված աշխատանքները կատարում է անձամբ:

2.2. Թեմայի Կատարողը պարտավոր է Թեմայի պայմանագրով նախատեսված հետազոտության արդյունքներին վերաբերող գիտական հրապարակումների մեջ` ներառյալ զեկույցների թեզիսները, հիշատակել Հիմնադրամի անվանումը։

3. ԵՐԱՇԽԻՔՆԵՐ

3.1. Թեմայի Կատարողը երաշխավորում է աշխատանքների կատարման համար իր պատշաճ մասնագիտական որակավորումը և քաղաքացիաիրավական իրավունակությունը:

4. ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ

4.1. Հիմնադրամը պարտավորվում է Թեմայի պայմանագրի միջոցներից և Թեմայի պայմանագրով նախատեսված աշխատանքները կատարելու համար, Թեմայի Ղեկավարին յուրաքանչյուր ամիս վճարել վարձատրություն՝ («վարձատրության չափը բառերով» հազար) ՀՀ դրամի չափով (այսուհետ` «Վարձատրություն»):

4.2. Սույն պայմանագրի 4.1. կետում նշված գումարն իր մեջ ներառում այդ կապակցությամբ վճարման ենթակա բոլոր հարկերի և պարտադիր այլ վճարների գումարները, և համա-պատասխան հարկային ու այլ պարտավորությունները, որոնք կատարվում են Հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության համաձայն:
4.3. Կողմերը համաձայնվում են, որ սույն պայմանագրի 4.1 կետում նշված վարձատրության գումարը Հիմնադրամը Թեմայի Կատարողին է վճարում մինչև հաջորդ ամսվա 15-ը` անկանխիկ հաշվարկով` սույն պայմանագրի ստորագրության տողից առաջ նշված` Թեմայի Կատարողի բանկային հաշվին դրամական փոխանցում կատարելու միջոցով:
4.4. Սույն պայմանագրի 4.1 կետում նշված գումարը Հիմնադրամը վճարում է Թեմայի Կատարողին՝ բացառապես Թեմայի պայմանագրով նախատեսված ֆինանսավորման գումարը Հիմնադրամի բանկային հաշվին փոխանցվելուց հետո, հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
4.5. Կողմերը համաձայնվում են, որ եթե Թեմայի պայմանագրով և ֆինանսական նախահաշվով սահմանված գումարը չի փոխանցվում Հիմնադրամի բանկային հաշվին, ապա Հիմնադրամը Թեմայի Կատարողին համապատասխանաբար չի փոխանցելու սույն պայմանագրի 4.1 կետում նշված վարձատրության գումարը:
4.6. Սույն պայմանագրով չկարգավորված և Թեմայի պայմանագրով նախատեսված աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական այլ ծախսերը, Կողմերի համաձայնությամբ կատարվելու են Թեմայի պայմանագրի ֆինանսական միջոցների հաշվին, Թեմայի ղեկավարի՝ Հիմնադրամին ուղղված գրավոր հանձնարարականի հիման վրա:

5. ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ

5.1. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում և դրա պայմանները Կողմերի համար պարտադիր են դառնում սույն պայմանագրի կնքման (Կողմերի ստորագրման) պահից և գործում է մինչև Թեմայի պայմանագրով սահմանված աշխատանքների իրականացման ժամկետի ավարտը:

5.2. Սույն պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած են համարվում դրա առարկայի վերաբերյալ Կողմերի միջև նախկինում եղած բանավոր կամ գրավոր համաձայնություններն ու պայմանավորվածությունները:
5.3. Սույն պայմանագիրը կարող է վաղաժամկետ լուծվել և (կամ) սույն պայմանագրի գործողությունը կարող է կասեցվել՝ պայմանավորված Թեմայի պայմանագրի կասեցումով:
5.4. Սույն պայմանագրի առանձին դրույթի կամ մասի անվավերությունը չի հանգեցնում դրա մյուս դրույթների կամ մասերի անվավերությանը:

6. ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

6.1. Սույն պայմանագրի ցանկացած փոփոխություն կամ լրացում վավերական է, եթե կնքված է գրավոր ձևով:

7. ԴԱԴԱՐԵՑՈՒՄ

7.1. Սույն պայմանագիրը կարող է վաղաժամկետ լուծվել Կողմերի գրավոր համաձայնությամբ:

7.2. Թեմայի պայմանագրով նախատեսված աշխատանքների դիմաց Կոմիտեի կողմից գումարները չվճարվելու դեպքում Հիմնադրամը իրավունք ունի միակողմանի լուծել սույն Պայմանագիրը:

8. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

8.1. Կողմերը կրում են գույքային և այլ պատասխանատվություն սույն պայմանագրից բխող իրենց պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար` Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը և այլ նորմատիվ ակտերին համապատասխան:

1.1. Կողմերը ազատվում են պատասխանատվությունից սույն պայմանագրով իրենց պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակի չկատարելու համար, եթե դրանց չկա-տարումը հանդիսանում է անհաղթահարելի ուժի հանգամանքների հետևանք:

9. ԿԻՐԱՌՎՈՂ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԵՎ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

9.1. Սույն պայմանագրի նկատմամբ, ներառյալ` Կողմերի իրավունքների և պարտականությունների բովանդակության, մեկնաբանման, կատարման, չկատարելու կամ ան-պատշաճ կատարելու հետևանքների, դադարման, առոչինչ լինելու և դրա հետևանքների, պայմանագրից ծագող պահանջի զիջման և պարտքի փոխանցման առնչությամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության օրենքները և այլ իրավական ակտերը:

9.2. Սույն պայմանագրից կամ դրա կապակցությամբ ծագող բոլոր վեճերը, տարաձայնությունները և պահանջները, ներառյալ՝ դրա կատարմանը, խախտմանը, դադարեցմանը կամ անվավերությանը վերաբերող, ենթակա են կարգավորման` Կողմերի միջև բանակցությունների և խորհրդակցությունների ճանապարհով, իսկ, համաձայնության չհասնելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` Հայաստանի Հանրապե-տության իրավասու դատական ատյաններում:

10. ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

10.1. Սույն պայմանագրի դրույթները մեկնաբանելիս` Կողմերը, ինչպես նաև դատարանը պետք է ելնեն դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից: Այդպիսին պարզ չլինելու դեպքում պայմանագրի որոշակի դրույթի մեկնաբանությունը որոշվում է` այն սույն պայմանագրի մյուս պայմանների և պայմանագրի ամբողջական իմաստի հետ հա-մադրելու միջոցով:

11. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

11.1. Սույն պայմանագիրը կազմված է հավասարազոր իրավաբանական ուժ ունեցող երկու օրինակից: Յուրաքանչյուր Կողմին տրվում է մեկական օրինակ:

ԿՈՂՄԵՐԻ ՀԱՍՑԵՆԵՐԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀԻՄՆԱԴՐԱՄ



«Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային

գիտական լաբորատորիա

(Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» Հիմնադրամ

ՀՎՀՀ 01202364

ՀՀ, Երևան,Ալիխանյան եղբայրների փող.,2 շ.

Տնօրեն`
Գ. Քառյան

Կ.Տ.

ԹԵՄԱՅԻ ՂԵԿԱՎԱՐ



Անձնագիր , տրված թ.,

ՀԾՀ՝

Բանկ:

Հ/Հ

ք., փ., շ․, բն․

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
Ծառայությունների վճարովի մատուցման

ք․ Երևան
թ.

«Ա. Ի Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» Հիմնադրամը, որը սույն պայմանագրի հետագա շարադրանքում անվանվում է «Պատվիրատու», ի դեմս տնօրեն Գևորգ Քառյանի, որը գործում է Պատվիրատուի կանոնանդրության հիման վրա, մի կողմից,

և

(ՀԾՀ՝ ), որը սույն պայմանագրի հետագա շարադրանքում` ան-վանվում է «Կատարող», մյուս կողմից,

հետագա շարադրանքում միասին անվանվելով «Կողմեր», իսկ յուրաքանչյուրը առանձին` «Կողմ», կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

1.1. Սույն պայմանագրի պայմաններին համապատասխան, Կատարողը պարտավորվում է Պատվիրատուի առաջադրանքով մատուցել սույն պայմանագրի 1.2 կետում նշված ծա-ռայությունները (այսուհետ՝ «Ծառայություններ»), իսկ Պատվիրատուն պարտավորվում է Ծառայությունների համար Կատարողին վճարել սույն պայմանագրի 7.1 կետում նշված վարձատրությունը:

1.2. Կատարողը պարտավորվում է Պատվիրատուի առաջադրանքով իրականցնել՝ աշխատանքները:

2. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՈՒՄԸ

2.1. Ծառայությունները Կատարողի կողմից մատուցվում են անձամբ՝ պահպանելով անտանգության նորմերի և կանոնների պահանջները: Կատարողը այլ անձանց սույն պայմանագրով իր պարտավորությունների կատարմանը մաuնակից է դարձնում միայն Պատվիրատուի համաձայնությամբ:

2.2. Կատարողը պարտավորվում է Ծառայություններ մատուցելիս հետևել Պատվիրատուի կամ նրա կողմից լիազորված այլ անձի ցուցումներին և պահանջներին:

2.3. Ծառայությունները մատուցվում են Պատվիրատուի կողմից սահմանված ժամկետներում և պատվիրատուի նյութերով:

2.4. Ծառայությունների մատուցման հետ կապված հարցերը Կատարողի կողմից կլուծվեն ինքնուրույն, սակայն սույն պայմանագրի 2.2 կետի հաշվառմամբ:

3. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԸ

3.1. Պատվիրատուն իրավունք ունի հuկողություն իրականացնել մատուցվող Ծառայությունների ընթացքի և որակի, դրանց կատարման ժամկետների պահպանման` առանց միջամտելու Կատարողի oպերատիվ տնտեuական գործունեությանը:

3.2. Ծառայությունները սույն պայմանագրի խախտմամբ մատուցելու դեպքում Պատվիրատուն իրավունք ունի, իր ընտրությամբ, Կատարողից պահանջել`

3.2.1 ողջամիտ ժամկետում անհատույց վերացնելու թերությունները.

3.2.2 համաչափորեն նվազեցնելու Վարձատրությունը.

3.2.3 հատուցելու թերությունների վերացման համար իր կատարած ծախuերը:

4. ԵՐԱՇԽԻՔՆԵՐ

4.1. Կատարողը երաշխավորում է Ծառայությունների մատուցման համար իր պատշաճ մասնագիտական որակավորումը և քաղաքացիաիրավական իրավունակությունը, ինչպես նաև անվտանգության նորմերի և կանոնների պահանջների իմածությունը:

5. ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

5.1. Կատարողը Ծառայությունների մատուցումը սկսում է թ-ին և ավարտում է մինչև թ-ը:

6. ՀԱՆՁՆՈՒՄ-ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

6.1. Ծառայությունների հանձնում-ընդունումը իրականացվում է սույն պայմանագրի 6.2 կետում նշված փաստաթղթերը վավերացնելու միջոցով:

6.2. Ծառայությունների հանձնում-ընդունումը համարվում է կատարված Պատվիրատուի Տնօրենի (կամ նրա լիազորած անձի) կողմից Կատարողից ստացած համապատասխան կատարողական ակտը վավերացնելու պահից:

7. ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ

7.1. Պատվիրատուն պարտավոր է Ծառայությունների համար յուրաքանչյուր ամիս կամ միանվագ վճարել՝ () ՀՀ դրամ (այսուհետ` «Վարձատրություն»):

7.2. Վարձատրությունը վճարվում է Կատարողի ներկայացված կատարողական ակտը Պատվիրատուի կողմից ստորագրելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում` անկանխիկ հաշվարկով` սույն պայմանագրի ստորագրության տողից առաջ նշված` Կա-տարողի բանկային հաշվին դրամական փոխանցում կատարելու միջոցով:

7.3. Սույն պայմանագրի 7.1 կետում նշված գումարն իր մեջ ներառում այդ կապակցությամբ վճարման ենթակա բոլոր հարկերի և պարտադիր այլ վճարների գումարները, և համա-պատասխան հարկային ու այլ պարտավորությունները կատարվում են Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության համաձայն:

8. ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆԸ

8.1. Կողմերը ստանձնում են պայմանագրի հետ կապված մի Կողմից մյուս Կողմին ուղղակի կամ միջնորդավորված կերպով տրամադրված ցանկացած տեղեկատվության և փաս-տաթղթերի չհրապարակման պարտավորություններ` անկախ նրանից, թե երբ է այդպիսի տեղեկատվությունը տրամադրվել` մինչև սույն պայմանագրի գործողության ժամկետի լրանալը, թե` լրանալուց հետո:

8.2. Տեղեկատվության չհրապարակման պարտավորությունը չի տարածվում հանրամատչելի տեղեկատվության, ինչպես նաև այն տեղեկատվության վրա, որը հայտնի կդառնա ոչ պայմանագրի Կողմի մեղքով:

9. ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ

9.1. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում և դրա պայմանները Կողմերի համար պարտադիր են դառնում սույն պայմանագրի կնքման (Կողմերի ստորագրման) պահից և գործում է մինչև Կողմերի կողմից սույն պայմանագրով որոշված պարտականությունների լրիվ կատարումը:

9.2. Սույն պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած են համարվում դրա առարկայի վերաբերյալ Կողմերի միջև նախկինում եղած բանավոր կամ գրավոր համա-ձայնություններն ու պայմանավորվածությունները:

9.3. Սույն պայմանագրի առանձին դրույթի կամ մասի անվավերությունը չի հանգեցնում դրա մյուս դրույթների կամ մասերի անվավերությանը:

10. ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

10.1. Սույն պայմանագրի ցանկացած փոփոխություն կամ լրացում վավերական է, եթե կնքված է գրավոր ձևով:

11. ԴԱԴԱՐԵՑՈՒՄ

11.1. Սույն պայմանագիրը կարող է վաղաժամկետ լուծվել Կողմերի գրավոր համաձայնությամբ:

11.2. Կատարողը իրավունք ունի հրաժարվել սույն պայմանագիրը կատարելուց՝ Պատվիրատուի վնասները լրիվ հատուցլու պայմանով:

12. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

12.1. Կողմերը կրում են գույքային և այլ պատասխանատվություն սույն պայմանագրից բխող իրենց պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար` Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը և այլ նորմատիվ ակտերին համապատասխան:

12.2. Ծառայությունների մատուցման ժամկետները խախտելու դեպքում` ուշացված յուրաքանչյուր օրվա համար Պատվիրատուն կարող է (իրավունք ունի) Կատարողին ներ-կայացնել պահանջ վճարել տույժ` Վարձատրության 0,05% չափով, բայց ոչ ավելի քան սույն Պայմանագրի արժեքի 5%:

12.3. Վճարումների ժամկետները խախտելու դեպքում` ուշացված յուրաքանչյուր օրվա համար Կատարողը կարող է (իրավունք ունի) Պատվիրատուին ներկայացնել պահանջ վճարել տույժ` Վարձատրության՝ 0,05% չափով, բայց ոչ ավելի քան սույն Պայմանագրի արժեքի 5%:

12.4. Սույն պայմանագրի կատարման անհնարինության դեպքում, որը ծագել է Պատվիրատուի մեղքով կամ այնպիuի հանգամանքներից, որոնց համար Կողմերից որևէ մեկը պատաuխանատվություն չի կրում, Պատվիրատուն Կատարողին հատուցում է նրա կատարած փաuտացի ծախuերը:

12.5. Կողմերը ազատվում են պատասխանատվությունից սույն պայմանագրով իրենց պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակի չկատարելու համար, եթե դրանց չկատարումը հանդիսանում է անհաղթահարելի ուժի հանգամանքների հետևանք:

13. ԿԻՐԱՌՎՈՂ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԵՎ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

13.1. Սույն պայմանագրի նկատմամբ, ներառյալ` Կողմերի իրավունքների և պարտականությունների բովանդակության, մեկնաբանման, կատարման, չկատարելու կամ անպատշաճ կատարելու հետևանքների, դադարման, առոչինչ լինելու և դրա հետևանքների, պայմանագրից ծագող պահանջի զիջման և պարտքի փոխանցման առնչությամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության օրենքները և այլ իրավական ակտերը:

13.2. Սույն պայմանագրից կամ դրա կապակցությամբ ծագող բոլոր վեճերը, տարաձայնությունները և պահանջները, ներառյալ՝ դրա կատարմանը, խախտմանը, դադարեցմանը կամ անվավերությանը վերաբերող, ենթակա են կարգավորման` Կողմերի միջև բանակցությունների և խորհրդակցությունների ճանապարհով, իսկ, համա-ձայնության չհասնելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության իրավասու դատական ատյաններում:

14. ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

14.1. Սույն պայմանագրի դրույթները մեկնաբանելիս` Կողմերը, ինչպես նաև դատարանը պետք է ելնեն դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշա-նակությունից: Այդպիսին պարզ չլինելու դեպքում պայմանագրի որոշակի դրույթի մեկնաբանությունը որոշվում է` այն սույն պայմանագրի մյուս պայմանների և պայմանա-գրի ամբողջական իմաստի հետ համադրելու միջոցով:

15. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

15.1. Սույն պայմանագիրը կազմված է հավասարազոր իրավաբանական ուժ ունեցող երկու օրինակից: Յուրաքանչյուր Կողմին տրվում է մեկական օրինակ:

Պատվիրատու

«Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային

գիտական լաբորատորիա

(Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» Հիմնադրամ

ՀՎՀՀ 01202364

ՀՀ, Երևան,Ալիխանյան եղբայրների փող.,2 շ.

Տնօրեն`
Գ. Քառյան

Կ.Տ.

Կատարող



Նույնականացման քարտ կամ անձնագիր
, տրված թ-ին կողմից,

ՀԾՀ՝
Բանկային հ/հ համար՝
Հասցե ք., փ.,
շ․, բն․

Կ.Տ.

Ա Կ Տ
ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ

ք․ Երևան
թ.

Հիմք ընդունելով կողմերի միջև թվականին կնքված ծառայությունների մատուցման պայմանագիրը`

Պատվիրատու՝ «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամը, ի դեմս տնօրեն` Գևորգ Քառյանի, որը գործում է կանոնադրության հիման վրա

և

Կատարող` , կազմեցին սույն հանձնման-ընդունման ակտը․

Կողմերը հաստատում են, որ Կատարողի կողմից կատարվել են Պայմանագրի 1.2 կետով նախատեսված աշխատանքները ամբողջ ծավալով, ուստի Կատարողը հանձնում է, իսկ Պատվիրատուն ընդունում է կատարված աշխատանքները:

Պատվիրատու

«Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային

գիտական լաբորատորիա

(Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» Հիմնադրամ

ՀՎՀՀ 01202364

ՀՀ, Երևան,Ալիխանյան եղբայրների փող.,2 շ.

Տնօրեն`
Գ. Քառյան

Կ.Տ.

Կատարող



Նույնականացման քարտ կամ անձնագիր
, տրված թ-ին կողմից,

ՀԾՀ՝
Բանկային հ/հ համար՝
Հասցե ք., փ.,
շ․, բն․

Կ.Տ.

Ա. Ի. ԱԼԻԽԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ
(ԵՐԵՎԱՆԻ ՖԻԶԻԿԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ)
Հ Ի Մ Ն Ա Դ Ր Ա Մ

«ԱԱԳԼ» հիմնադրամի տնօրեն

Գ. Քառյանին


-ից

ԴԻՄՈՒՄ

Խնդրում եմ տրամադրել՝

Հերթական արձակուրդը աշխատանքային օրով՝ թ.-ից

Հերթական արձակուրդ՝ թ.-ից մինչև թ.-ը ներառյալ

Չվճարվող արձակուրդ՝ թ.-ից մինչև թ.-ը ներառյալ

Տեղափոխված ամենամյա արձակուրդ աշխատանքային օրով՝ թ.-ից



Արձակուրդի ընթացքում փոխարինող՝
( լրացվում է ղեկավար պաշտոնի դեպքում )(ստորագրություն)

Ընդամենը ____________ աշխատանքային օր
( լրացվում է ԱԿԲ աշխատակցի կողմից ) (աշխատակցի ստորագրությունը) թ.

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է՝

Ստորաբաժանման ղեկավար՝ (ստորագրություն)թ.




ԱԿԲ ղեկավար՝ (ստորագրություն)թ.

Ա. Ի. ԱԼԻԽԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ
(ԵՐԵՎԱՆԻ ՖԻԶԻԿԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ)
Հ Ի Մ Ն Ա Դ Ր Ա Մ

Հարգելի գործընկեր բարի գալուստ ԱԱԳԼ, ուրախ ենք, որ միացել եք մեր թիմին:
Գիտությունն է տեխնոլոգիայի և նորարարության հիմքը.

Գիտական անձնակազմի դեպքում պարտադիր գրանցվել https://grants.hesc.am/ կայքում և նշել աշխատավայր՝ ԱԱԳԼ /Ծանոթացել եմ (ստորագրություն)