«Էվոլյուցիայի ժամանակ բարդության աճի վիճակագրական ֆիզիկան» խորագրով միջազգային գիտաժողով

Մայիսի 12–15-ը Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան կազմակերպում է «Էվոլյուցիայի ժամանակ բարդության աճի վիճակագրական ֆիզիկան» խորագրով միջազգային գիտաժողովը։

 

Գիտաժողովը կհամախմբի աշխարհի տարբեր երկրներից առաջատար գիտնականների՝ քննարկելու էվոլյուցիայի, բարդ համակարգերի և արհեստական բանականության հատման կետում գտնվող արդիական խնդիրները։ Մասնակիցների թվում են՝ Եվգենի Կունին, Միքայել Կացնելսոն, Գրեգորի Ֆալկովիչ, Դավիթ Ոլպերտ, Միքայել Լեվին, Պաուլ Ռայնե, Իլյա Նեմենման և Միքայել Լասսիգ։

 

Գիտաժողովի շրջանակում զեկուցմամբ հանդես կգան նաև Կարլ Ֆրիստոնը՝ նեյրոգիտության և «free energy principle»-ի հեղինակ, ինչպես նաև Բեն Գոերցելը՝ արհեստական ընդհանուր բանականության (AGI) առաջատար հետազոտող։

 

Գիտաժողովը միտված է Հայաստանում առաջատար գիտական ուղղությունների զարգացմանը և միջազգային համագործակցության նոր հնարավորությունների ձևավորմանը։

https://ecspp.yerphi.am/

Նմանատիպ Նյութեր