«Բարդության աճն էվոլյուցիայի ժամանակ և վիճակագրական ֆիզիկա» թեմայով գիտաժողով

Հուլիսի 1-ից 4-ը Ա․Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում կայացավ «Բարդության աճն էվոլյուցիայի ժամանակ և վիճակագրական ֆիզիկա» թեմայով գիտաժողով։

Բարդության աճի վիճակագրական ֆիզիկան բացատրում է կյանքի ծնունդը, միաբջիջներից մինչ մարդու առաջանալը, մարդկային հասարակությունների էվոլյուցիան, բանականության առաջացումը և արհեստական բանականության ստեղծումը:

Գիտաժողովի նպատակն էր խթանել աշխարհի առաջատար գիտնականների հետ կապի ամրապնդումը և զարգացնել միջազգային համագործակցությունները:

Գիտաժողովում ելույթ ունեցան անվանի գիտնականներ, փորձագետներ և երիտասարդ գիտաշխատողներ:

Խոսնակներից էին՝

  • Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն հիմնադրամի տնօրեն Ներսես Երիցյանը,
  • Ինֆորմացիայի տեսության ոլորտի առաջատար մասնագետ Դավիթ Ոլպերտը,
  • Առաջատար կենսաբան Եվգենի Կունինը,
  • Մաթեմատիկական քիմիայի և ստատիստիկ թերմոդինամիկայի փորձագետ Հոնգ Քիանը,
  • Բարդ կենսական համակարգերի առաջատար փորձագետ Սոլե Ռիկարդը,
  • Բիոինֆորմատիկա գիտության ստեղծող Պաուիլինե Հոգեվեգը,
  • Գրաֆենների տեսության ոլորտի առաջատար մասնագետ Միքայել Կացնելսոնը և այլոք։

Նմանատիպ Նյութեր