ԱԱԳԼ տնօրեն, ֆիզմաթ․ գիտ․ թեկնածու Գևորգ Քառյանը 3 տարի աշխատել է ԱԱԳԼ տնօրենության կազմում՝ զբաղեցնելով գիտական գծով փոխտնօրենի պաշտոնը, և քաջածանոթ է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում առկա հնարավորություններին։
Նոր տնօրենի ռազմավարական նպատակներից են՝ մրցունակ գիտական գործունեության համար նպաստավոր միջավայր ապահովելը, մարդկային ներուժի, ենթակառուցվածքների զարգացման, գիտություն-կրթություն, գիտություն-տնտեսություն կապերի ամրապնդման ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելը, միջազգային ու տեղական գիտական համագործակցությունների արդյունավետության բարձրացմանն ու ԱԱԳԼ-ում ստեղծվող գիտական արդյունքի առևտրայնացմանը միտված ծրագրերին հետամուտ լինելը։
Քառյանը կարևորում է ՀՀ գիտության կոմիտեի տրամադրած դրամաշնորհները, որոնցով վերջին տարիներին ձեռք են բերվել նոր գիտասարքեր, վերազինվել լաբորատորիաներ։