
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամը 2026-2027 թթ. ուսումնական տարվա համար հայտարարում է անվճար հիմունքներով ասպիրանտուրայի ընդունելություն ԿԳՄՍՆ-ի կողմից ԱԱԳԼ-ին տրամադրված տեղերի հիման վրա՝ հետևյալ մասնագիտությունների գծով.
· Ա.04.07-«Կոնդենսացված վիճակի ֆիզիկա» - առկա՝ 1 (մեկ) տեղ,
· Ա.04.16-«Միջուկի, տարրական մասնիկների և տիեզերական ճառագայթների ֆիզիկա» - առկա՝ 1 (մեկ) տեղ:
Դիմումների և փաստաթղթերի ընդունման ժամանակահատվածն է՝ 15.06.2026 -10.07.2026 (ներառյալ):
Առկա ուսուցմամբ ընդունելության քննությունը անցկացվելու է սույն թվականի
հուլիսի 21-ին, ժամը 11:00-ին, ԱԱԳԼ-ի կոնֆանսների դահլիճում:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել +374 10 35 00 12, +374 95 222 851, +374 55 88 22 00 հեռախոսահամարներով։