ԳՐԱՎԻՏԱՑԻԱՅԻ ԵՎ ԿՈՍՄՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՆՆԵՐԻ ՉԱՓՈՒՄ

Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի Կոսմոլոգիայի և աստղաֆիզիկայի կենտրոնի ղեկավար, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահագն Գուրզադյանը միջազգային գործընկերների հետ համատեղ հրապարակել է հոդված՝ «Probing lambda-gravity with Bose–Einstein condensates» թեմայով, որը լույս է տեսել հեղինակավոր Physical Review Research (Letters) ամսագրում։

Հոդվածում առաջարկվում է երկու հիմնարար հաստատունների որոշում լաբորատոր պայմաններում մեծ ճշգրտությամբ՝  օգտագործելով  քվանտային ֆոնոնային գրգռումների դինամիկան Բոզե-Էյնշտեյնի կոնդենսատում (BEC):  BEC-ը յուրահատուկ զգայնություն է ցուցաբերում գրավիտացիոն պոտենցիալի երկու հիմնական բաղադրիչների՝ Նյուտոնյան G  և  կոսմոլոգիական Λ հաստատունի նկատմամբ։

Գրավիտացիայի  հաստատունի համար կանխատեսվում է 10^−17 ն մ^2/ կգ^2 ճշգրտություն` 2 կարգով գերազանցելով ներկայումս առկա թվերը: Գիտափորձը հնարավորություն կտա Λ-ի համար գրանցել Երկրի վրա չափման լավագույն վերին սահմանը <10^−31 մ^−2՝ որպես կոսմոլոգիական հաստատունի առաջին լաբորատոր հետազոտություն։

Հոդվածն ամբողջությամբ՝ H. A. Fernandez-Melendez, A. Belyaev, V. Gurzadyan, I. Fuentes, Probing lambda-gravity with Bose-Einstein condensates, Physical Review Research (Letters) 7, L042051, 2025 https://journals.aps.org/prresearch/abstract/10.1103/7x8h-t1l9

 

Նմանատիպ Նյութեր