«Երիտասարդ գիտնականը կարող է հաջողության հասնել նաև Հայաստանում». ֆիզիկոս Աննայի ոգեշնչող պատմությունը
  • Երևանում 0
  • Տեղեկատու
  • Մուտք

«Երիտասարդ գիտնականը կարող է հաջողության հասնել նաև Հայաստանում». ֆիզիկոս Աննայի ոգեշնչող պատմությունը

21-ամյա Աննա Գրիգորյանը Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի գիտնականներից է: Նա աշխատում է ԱԱԳԼ-ի CERN ATLAS կոլաբորացիայում: Դեռևս ուսանող է. սովորում է ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսում: Պատմում է, որ ֆիզիկայի ուսուցչին չսիրելու պատճառով դպրոցական տարիներին չի սիրել նաև ֆիզիկան: «11-րդ դասարանում հումանիտար հոսքում էի սովորում, երբ որոշեցի, որ պետք է զբաղվեմ գիտությամբ: Այդպիսով նաև ցույց տվեցի, որ հումանիտար ուղղությունից հետո աշակերտը կարող է կրթությունը շարունակել բնագիտական ոլորտում: Ընդունվեցի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ, ընդ որում՝ անվճար»,- պատմում է նա:

Աննան, ճիշտ է, դեռևս ամենակրտսեր կին գիտնականն է լաբորատորիայում, բայց հասցրել է իր գիտելիքով կիսվել անգամ իրենից փոքրերի հետ:  Ասում է՝ գիտությունն օգնում է Հայաստանի ու իր ծննդավայրի՝ Արցախի համար կարևոր գործեր անել: «Գիտական ոլորտը լի է հնարավորություններով, պարզապես դպրոցականները, ուսանողները չեն գիտակցում, որ գիտնական դառնալով էլ կարող են մեծ հաջողությունների հասնել, ինչու ոչ՝ նաև հաճախ ճամփորդել»,-նշում է Աննան:

Երիտասարդ գիտնականի հետաքրրքությունների շրջանակը լայն է՝ ազատ ժամանակ նկարում է, բանաստեղծություններ է գրում, լեզուներ է ուսումնասիրում: Հասարակական ոլորտում նույնպես ակտիվ է. կամավոր է  «Էկո աղբ» ՀԿ-ում, ֆիզիկայի հանրայնացմամբ զբաղվող EPS (European Physical Society) Young Minds-ի հայաստանյան մասնաճյուղում՝ Yerevan Young Minds-ում:  Ավելին՝ Աննան 2019 թ. ընկերների հետ  EPS Young Minds-ի մասնաճյուղ է հիմնել նաև իր ծննդավայրում՝ Արցախում:

© Ա. Ի. Ալիխանյանի Գիտության ազգային լաբորատորիա 2019 Կայքը նախագծված է Պրիզմ կազմակերպության կողմից, իսկ պատրաստվեց ԱԱԳԼ(ԵրՖի) ՏՏ Բաժնի կողմից