ԱԱԳԼ-Ն ՄԱՍՆԱԿՑԵՑ «ԲանՈւԳործ ԵՊՀ էքսպո-2023» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ

Մայիսի 16-ին՝ Ուսանողների և երիտասարդների օրը, կայացավ «ԲանՈւԳործ. ԵՊՀ էքսպո-2023» ցուցահանդեսը, որում ներկայացված էին նաև Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի գիտական ու կրթական առաջարկները։
ԵՊՀ հիմնադրման 104-րդ տարեդարձին նվիրված էքսպոյին Ազգային գիտական լաբորատորիայի անձնակազմը ներկայացրեց ԱԱԳԼ-ում սովորելու ու աշխատելու գրավիչ կողմերը՝ փորձելով հասկանալ նաև աշխատաշուկայի արդի միտումները։
էքսպոյի այցելուների շրջանում մեծ հետաքրքրություն էին առաջացնում ԱԱԳԼ տաղավարում ներկայացված գիտափորձերը։ ԱԱԳԼ գիտաշխատողներն ու ուսանողները գիտասարքերի միջոցով բացատրում էին ֆիզիկայի տարբեր ոլորտները՝ մեխանիկայից մինչև օպտիկա։
Հյուրերն առիթ ունեցան ծանոթանալու նաև ԱԱԳԼ մագիստրոսական և ասպիրանտական ծրագրերին։
Նմանատիպ Էքսպոները գիտնականների, ուսանողների ու աշխատաշուկայի միջև հաղորդակցություն ձևավորող հարթակ են, և Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի աշխատակիցները բարձր պատասխանատվությամբ են ներկայանում դրանց։
 
 
 
 
 
 
Նմանատիպ Նյութեր