Իզոտոպների հետազոտման և արտադրության բաժինը ստեղծվել է 2010 թ.`հաշվի առնելով ինստիտուտում այդ ուղղության արագ տեմպերով զարգացումը: Բաժինը ստեղծման պահից մինչ օրս ղեկավարում է ԱլբերտԱվետիսյանը։ Հենց նրա ղեկավարությամբ էր այդ ժամանակ հաստատվել 465000 ԱՄՆ դոլար արժողությամբ ՄԿՏԿ (ISTC) նախագիծը։
Բաժնի գործունեությունը նպատակաուղղված է բժշկության համար արագացուցչային մեթոդներով ռադիոակտիվ իզոտոպների ստացման տեխնոլոգիայի մշակմանը, հատկապես ամենամեծ պահանջարկ ունեցող 99mTc բժշկական իզոտոպի ստացմանը, իսկ ապագայում՝ փորձնական արտադրության բացմանը: Առաջին փուլում գիտափորձերը կատարվել են գծային էլեկտրոնային ЛУЭ75 արագացուց ...