ԱԱԳԼ (ԵրՖի)
Իզոտոպների Հետազոտման և Արտադրության Բաժին

Իզոտոպների հետազոտման և արտադրության բաժինը ստեղծվել է 2010 թ.`հաշվի առնելով ինստիտուտում այդ ուղղության արագ տեմպերով զարգացումը: Բաժինը ստեղծման պահից մինչ օրս ղեկավարում է ԱլբերտԱվետիսյանը։ Հենց նրա ղեկավարությամբ էր այդ ժամանակ հաստատվել 465000 ԱՄՆ դոլար արժողությամբ ՄԿՏԿ (ISTC) նախագիծը։

Բաժնի գործունեությունը նպատակաուղղված է բժշկության համար արագացուցչային մեթոդներով ռադիոակտիվ իզոտոպների ստացման տեխնոլոգիայի մշակմանը, հատկապես ամենամեծ պահանջարկ ունեցող 99mTc բժշկական իզոտոպի ստացմանը, իսկ ապագայում՝ փորձնական արտադրության բացմանը: Առաջին փուլում գիտափորձերը կատարվել են գծային էլեկտրոնային ЛУЭ75 արագացուց ...

Հետազոտություններ

Հայտարարություններ

Ուսանողների Համար

Մեր Համագործակցությունները

Նվաճումներ

Հիմնական խնդիրները և գործունեության ուղղությունը: ուսումնասիրել բժշկական իզոտոպների հատկությունները, նրանց կիրառումը և պահանջարկը: ուսումնասիրել արտադրության եղանակները, մասնավորապես արագացուցչային մեթոդով: զարգացնել բժշկական իզոտոպների ստացման մեթոդները էլեկտրոնային արագացուցիչների փնջերի վրա: զարգացնել բժշկական իզոտոպների ճառագայթված նյութից տարանջատման մեթոդիկան: զարգացնել ստացված իզոտոպների պարամետրերի վերահսկման մեթոդիկան: մշակել բժշկական իզոտոպների ստացման մեթոդիկա C18 - ցիկլոտրոնի պրոտոնային փնջի վրա: փոխանցել բժշկական իզոտոպների արտադրումը, անջատումը և բնութագրերի վերահսկումը ցիկլոտրոնային տարբերակի վրա: ստեղծել բժշկական իզոտոպների փորձնական արտադրություն C18-ի փնջի վրա: զարգացնել բժշկական սարքավորումների մեթոդներ, այդ թվում, օգտագործելով բարձր տեխնոլոգիական մատրիցա-CCD: օգտագործել ռադիացիոն տեխնոլոգիա, բժշկական գործիքների ախտահանման և նյութերի մոդիֆիկացիայի համար: կիրառել կրիոգենային տեխնոլոգիա, իզոտոպների արտադրության և անջատման համար:

Նկարադարան

Կապ Մեզ Հետ

Բաժանորդագրվել Նորություններին