Կիրառական ֆիզիկայի հետազոտությունների (ԿՖՀԲ) բաժնում կատարվում են հետազոտություններ նյութագիտության ոլորտում։ Բաժնում կա մոտ 25 գիտնական, ինժեներ ու տեխնիկ, ինչպես նաև 5 ուսանող և ասպիրանտ, որոնք աշխատում են տարբեր գիտական խմբերում։ Բաժնի թիրախային ուղղություններից է ճառագայթման (հատկապես էլեկտրոնային փնջերի) ազդեցության ուսումնասիրությունը ֆիզիկական, օպտիկական և կենսաբանական հատկությունների վրա։ Լայնածավալ հետազոտություններ են անցկացվում լայն արգելված գոտիով նյութերի և դրանց կիրառման ոլորտում (սցինտիլյացիա, դոզիմետրեր և լյումինեսցենտային խողովակներ, միջուկային էներգետիկայի համար նյութեր)։ Հեռանկարային ուղղություններից է նաև ճառագայթակայուն ջերմակարգավորիչ ծածկանյութերի մշակումը տիեզերական սարքավորումների համար, տատանվող լարերի տեխնոլոգիաներն արագացուցչային ֆիզիկայում, ռադիո- կրիոկենսաբանությունն ու ռադիոէկոլոգիան։ Փորձերը կատարվում են Էներգիական բաշխվածությամբ ռենտգեն-ֆլյուրեսցենտային վերլուծիչի, LUMEN սարքի, տատանվող լարերի տեխնոլոգիաների և վակուումային սարքավորումների վրա։ Հետազոտությունների արդյունքները տպագրվում են բարձր վարկանիշ ունեցող միջազգային ամսագրերում։
Համագործակցություն
● DESY, Համբուրգ ● JINR, Դուբնա ● Լեբեդևի անվան ֆիզիկայի ինստիտուտ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա ● MAX-LAB, Շվեդիա ● Նոտր Դամի համալսարան, ԱՄՆ ● Երևանի պետական համալսարան ● CANDLE սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ ● Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ, Աշտարակ ● Հայաստանի պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն ● HTM-Reetz GmbH, Բեռլին, Գերմանիա ● UNIST, Կորեա
Գիտաժողովներ
2019 թ. Նոտր Դամի համալսարանի և «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի հետ ԿՖՀԲ-ը Երևանում կազմակերպեց «Միջուկային և ճառագայթային ֆիզիկա և նյութագիտություն» թեմայով միջազգային գիտաժողով, որին մասնակցեց շուրջ 75 գիտնական տարբեր երկրներից։ Կրթության և աշխատանքի հնարավորություն Ապագա ուսանողներն ու երիտասարդ գիտնականները կարող են դիմել ԿՖՀԲ՝ որպես ասպիրանտ, ինչպես նաև կրտսեր գիտաշխատողի հաստիքի համար և հետազոտություններ կատարել թե՛ ԿՖՀԲ-ում, թե՛ շարունակել գործունեությունը JINR-ում Ֆրանկի անվան Նեյտրոնային Ֆիզիկյաի Լաբորատորիայում (Դուբնա), Նոտր Դամի համալսարանում, «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանում և այլ գործընկեր հաստատություններում։ Բակալավրի, մագիստրատրայի ուսունողները և առաջին կուրսի ասպիրանտները կարող են ակտիվորեն մասնակցել Դուբնայում ամեն տարի կատարվող Ամառային Ուսանողական ծրագրին և խորացնել իրենց գիտելիքները Ճառագայթային ֆիզիկայի, Նեյտրոնային Ֆիզիկայի, Տեսական ֆիզիկայի, Կոնդենսացված միջավայրի ֆիզիկայի և այլ մասնագիտությունների մեջ (students.jinr.ru)։