Ասպիրանտուրա

Ասպիրանտուրա

Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) (ԱԱԳԼ)՝ որպես գիտահետազոտական հաստատություն, իրականացնում է գիտական կադրերի պատրաստում ասպիրանտուրայի, դոկտորանտուրայի և հայցորդության միջոցով:

1971 թ.-ից լաբորատորիայի ավելի քան 200 շրջանավարտի շնորհվել է գիտությունների թեկնածուի կոչում, որոնք այժմ  ղեկավարում են հիմնական գիտական ուղղությունները, ինչպես նաև վերապատրաստում են նոր կադրերի:

Ասպիրանտուրան գործում է անվճար հիմունքով՝ առկա և հեռակա (համապատասխանաբար 3 և 4 տարի տևողությամբ) ուսուցմամբ՝ հետևյալ մասնագիտություններով.

  • տեսական ֆիզիկա,
  • միջուկի, տարրական մասնիկների և տիեզերական ճառագայթների ֆիզիկա:

Ընդունելութունն իրականացվում է՝ ելնելով ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված «Ասպիրանտուրայում և դոկտորանտուրայում ուսուցման կարգի» պահանջներից և հայտարարված մրցույթի քննությունների արդյունքից:

Ասպիրանտների ատենախոսության թեման և գիտական ղեկավարի ընտրությունը քննարկվում և հաստատվում է գիտական  խորհրդի նիստում: Նույն  մասնագիտությունների գծով  և նույն կարգով  հաստատվում է հայցորդության կարգավիճակը: Ասպիրանտներն անցնում են ամենամյա ատեստավորում` համաձայն իրենց հետազոտական աշխատանքի կրթական պլանի՝ ներկայացնելով  հաշվետվություն կատարած հետազոտությունների, գիտաժողովներին և փորձերին մասնակցության վերաբերյալ:

Ասպիրանտական ծրագրի շրջանակում իրականացվում են  մասնագիտական դասընթացներ, կազմակերպվում են գիտական սեմինարներ ասպիրանտների և երիտասարդ գիտաշխատողների համար: Դասախոսությունները վարում են ինչպես լաբորատորիայի, այնպես էլ համաշխարհային ճանաչում ունեցող հաստատություններից հրավիրված առաջատար մասնագետները:

ԱԱԳԼ-ն, համագործակցելով արտասահմանյան կրթական հաստատությունների հետ, իրականացնում է նաև միջազգային ասպիրանտական ծրագրեր: 2018թ.-ից, օրինակ,  մեկնարկել է «The Regional Doctoral Program on Theoretical and Experimental Particle Physics» («Տեսական ֆիզիկայի և փորձարարական մասնիկային ֆիզիկա») ծրագիրը:

Լաբորատորիայի ասպիրանտներն ամեն տարի մասնակցում են «Լավագույն ասպիրանտ» և «Նախագահի մրցանակ» մրցույթներին: 2019 թ. լաբորատորիայի ասպիրանտներն արժանացել են 5 մրցանակի:

Կապ Մեզ Հետ

Բաժանորդագրվել Նորություններին