Պետք է երազել ապագայի համար. Կյանքից հեռացել է Վասիլի Ցականովը

Այս Թեմայով :

Պետք է երազել ապագայի համար. Կյանքից հեռացել է Վասիլի Ցականովը

«Նա ապրում և երազում էր այն համոզմամբ, որ արագացուցիչներն ու արագացուցչային տեխնոլոգիաները կարևոր են Հայաստանի ապագայի համար: Նա ինձ հետ կիսվել էր Հայաստանում մագնիսներ  ունենալու իր երազանքով և երիտասարդներին դրանց ստեղծմանը ակտիվ ներգրավելու ցանկությամբ: Այդ ժամանակ մագնիսների շուկան հսկայական էր: Արևմտյան կիսագնդի ընկերությունները դադարեցրել էին դրանց արտադրությունը, իսկ Չինաստանն ամբողջ թափով դեռ չէր անցել գործի: Եվրոպայում մնացել էին ընդամենը երկու արտադրող: Սա մեծ հնարավորություն էր Հայաստանի համար, ինչը մենք բաց թողեցինք: Եթե Վասիլի Ցականովն ունենար մագնիսական դաշտերը փորձելու սարքավորում և իր թիմի ստեղծած մագնիսների տեխնիկական բնութագրերը, ապա դրանք կարող էին վաճառվել համաշխարհային շուկայում: Այդ ժամանակ ես փորձեցի օգնել իրականացնելու նրա երազանքը, բայց մեզ չհաջողվեց հավաքել 300 հազ. ԱՄՆ դոլար՝ սարքը գնելու նպատակով: Եթե այն մեզ հաջողվեր, կգրավեինք շուկայի՝ միլիոնների հասնող մասնաբաժինը:

1990-ականներին Վասիլի Ցականովը երազում էր SESAME սինքրոտրոնը Հայաստան բերելու մասին, ինչն այժմ գտնվում է Հորդանանում, որտեղ և գործարկվում է 2017 թվականից ի վեր: Ցականովն ու իր թիմը դա կարող էին իրագործել շատ ավելի վաղ՝ դեռևս տասնամյակներ առաջ, ինչի արդյունքում Հայաստանը կունենար գիտական և տեխնիկական նոր հնարավորություններ:

Պրոֆեսոր Ցականովը ստեղծել է ,,ՔԵՆԴԼ,, սինքրոտրոնային հետազոտությունների հոյակապ մի ինստիտուտ՝ տարածաշրջանում յուրահատուկ կառույց: Նա այն եզակի մարդկանցից էր, ով լավ հասկանում էր, թե ինչ էր պետք Հայաստանի ապագայի համար: Միասին պլանավորել էինք զարգացնելու փորձարարական գիտությունը և հայ ազգին ներկայացնելու տեխնոլոգիաներ և նորարարություններ, որպեսզի անմասն չմնային աշխարհի բարիքներից:

Այսօր մենք կորցրեցինք մեծ տաղանդի: Գիտական հանրությունը, Ցականովի գործընկերներն ու հայ ժողովուրդը նրա ըտանիքի հետ կիսում է անդառնալի կորստի խորը վիշտը:

Անի Ապրահամյան

ԱԱԳԼ Տնօրեն

Կապ Մեզ Հետ

Բաժանորդագրվել Նորություններին