2020 թ. ֆիզիկայի Նոբելյան մրցանակ է շնորհվել Սըր Ռոջեր Պենրոուզին (Օքսֆորդ), որը դեկտեմբերի 8–ին կարդաց Նոբեյլան դասախոսությունը “Սև խոռոչներ, կոսմոլոգիա և տարածա-ժամանակային սինգուլյարություններ”։
https://www.youtube.com/watch?v=DWF1uNb9Q1Q
Նոբելյան ելույթները, որոնց հետաքրքրությամբ սպասում են աշխարհի մասնագետները, մտնում են գիտության պատմության մեջ, քանի որ մրցանակակիրը ներկայացնում է տվյալ բնագավառի անցյալի և ապագայի իր տեսակետները:
Պենրոուզի ելույթում, որ վերաբերվում էր բնագավառի մեկդարյա ընթացքին՝ հիշատակված փոքրաթիվ գիտնականների թվում է Կոսմոլոգիայի և աստղաֆիզիկայի կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Վահագն Գուրզադյանը:
Սա, ըստ ամենայնի, առաջին հայ գիտնականի հիշատակումն է Նոբելյան ելույթներում՝ դրանց ավելի քան մեկդարյա պատմության մեջ, ինչը պատվաբեր է ԱԱԳԼ-ի համար: