Շնորհավոր Նոր Տարի

Այս Թեմայով :

Շնորհավոր Նոր Տարի

Սիրելի՛ հայրենակիցներ,

Գալիք տարվա բոլոր մաղթանքներս սկսելու և ավարտելու եմ միմիայն խաղաղության կոչով: Համոզված եմ, որ 2021 թվականը բոլորս համար լինելու է բազում հաջողությունների ու վերելքների, նորանոր ձեռքբերումների տարի: Ընտանեկան երջանկությունը, սերը, ուժեղ կամքով հաղթանակներ գրանցելը մեր ձեռքերում է: Բայց չմոռանանք ամենակարևորը՝ սերն առ Հայրենիք: Նոր Տարին և հատկապես Սուրբ ծնունդն այն բացառիկ տոներն են, որ միավորում են բոլորիս` անկախ ամեն ինչից: Դրանք տոներ են, որ առիթ են տալիս ամփոփելու անցնող տարին, ծրագրելու անելիքները, մտորելու գալիքի մասին: Ի վերջո, դրանք տոներ են, որոնցից հույս է ճառագում, միմյանց հանդեպ սեր եւ հանդուրժողականություն ծորում: Ամանորը մեզ համար նվիրական տոն է, յուրաքանչյուրիս համար սպասված երազանքների իրագործում:

2021 թվականին բոլորիս մաղթում եմ՝

12 ամիս հաղթանակ,
33 շաբաթ հաջողություն,
365 օր առողջություն,
8760 ժամ կրեատիվ մտքեր,
525600 րոպե դրական լիցքեր:

Ամանորի լավագույն մաղթանքներով՝

ԱԱԳԼ հիմնադրամի տնօրեն

Անի Ապրահամյան

Կապ Մեզ Հետ

Բաժանորդագրվել Նորություններին