Անի Ապրահամյանը գիտության առաջընթացի անկյունաքար․ պրոֆեսորի ևս մեկ հատկանշական նվաճում

Այս Թեմայով :

Անի Ապրահամյանը գիտության առաջընթացի անկյունաքար․ պրոֆեսորի ևս մեկ հատկանշական նվաճում

ԱԱԳԼ հիմնադրամի տնօրեն, պրոֆեսոր Ապրահամյանը միացել է  ԱՄՆ էներգետիկայի նախարարության գիտության գրասենյակի և «Կավլի» հիմնադրամի համագործակցության կառավարման կոմիտեին ՝ ուսումնասիրելու հիմնական հետազոտություններում հասարակության ներգրավման առանձնահատկություններին և մարտահրավերներին, միաժամանակ ստեղծելու նոր գործիքակազմ և ռեսուրսներ՝  գիտական ​​աշխատանք կատարող գիտնականների ու հետազոտողների համար։ Հիմքում դրված է՝  ներգրավելով հասարակության լայն շերտերին `օգտագործելով հնարավոր բոլոր միջոցները, այդ թվում՝ խթանելով կրթաթոշակների տրամադրումը հիմնարար գիտության առաջընթացի համար։ Նախաձեռնությունը բխում է փոխըմբռնման հուշագրից, որը ստորագրվել է 2020 թ. դեկտեմբերի 14-ին՝ DOE- ի գիտության գրասենյակի տնօրեն, դոկտոր Քրիս Ֆոլսիի և «Կավլի» հիմնադրամի նախագահ և գործադիր տնօրեն Բոբ Քոնիի կողմից։  Հաջորդ հինգ տարիների ընթացքում SciPEP- ը կմշակի և կսկսի դասընթացներ հիմնադրամների լաբորատորիաների գիտնականների, ինչպես նաև ակադեմիական հատվածի համար։ Ամեն օր աշխարհն օգտագործում է գիտության արդյունքները ՝ էլեկտրոնիկայից մինչև բժշկություն, բայց տեղյակ չեն դրա հիմքում կատարված հետազոտությունների մասին, որը հիմք է ստեղծել տեխնոլոգիաների համար ՝ ներառյալ մարդկային նվաճումների զարմանալի պատմությունները: Պրոֆեսոր Անի Ապրահամյանը միանում է գիտության նոր ու մեծ ընթացքին, որտեղ գիտնականները կունենան հասարակությանը գիտության մեջ ներգրավելու նոր գործիքակազմ, թե ինչու և ինչպես են նրանք իրենց մեծ ներդրումն ունենում համայնքների, տնտեսության և ազգային անվտանգության բարեկեցության գործում: Գիտության շուրջ հանրային ներգրավածությունը դեռ լավ ուսումնասիրված չէ։ Պատկերացումները նաև դեռ ամբողջական չեն, որ գիտական համայնքը կարող է սպասարկել մի ամբողջ հասարակության՝ շնորհիվ նոր բացահայտումների։ Նախաձեռնության հիմքում կանգնած հիմնադրամները վստահ են՝ ովքեր աջակցում են հիմնարար գիտությանը, շահագրգռված են խորացնել հասարակության արդյունավետ ներգրավածության մասին ըմբռնումը հիմնական հետազոտությունների շուրջ և ուսումնասիրել, թե ինչպես կարող են բարելավել այդ պրակտիկան: Արդեն հաջորդ ամառ կգումարվի առաջին միջազգային համաժողովը՝ հանրությանը հիմնական հետազոտություններում ներգրավելու վերաբերյալ:

Հպարտության նոր ալիք բոլորի համար՝ Պրոֆեսոր Ապրահամյանը միացել է աշխարհը գտությամբ առավել առաջադեմ դարձնելու գործին։

Կապ Մեզ Հետ

Բաժանորդագրվել Նորություններին