Հրանտ Երիցյան. գիտական աշխարհի հավերժի ճամփորդը

Այս Թեմայով :

Հրանտ Երիցյան. գիտական աշխարհի հավերժի ճամփորդը

Գ.Ն.Երիցյանի գիտական ​​գործունեությունն ամբողջությամբ կապված է Երևանի ֆիզիկայի ինստիտուտի հետ։ 1959-ից աշխատել է արագացուցչային բաժնում որպես ավագ լաբորանտ, զբաղվել մագնիսական դաշտերի ստեղծմամբ և մշակմամբ բազմաբևեռ մագնիսների միջոցով։

Կիևի Ֆիզիկայի Ինստիտուտի ասպիրանտուրան ավարտելուց և թեկնածուական ատենախոսության պաշտպանությունից հետո 1967-ին (Պինդ Մարմնի Ճառագայթային Ֆիզիկայի ոլորտում) նա նորից ընդունվում է Երևանի Ֆիզիկայի Ինստիտուտ՝ որպես ավագ գիտաշխատող և 1969-ին ստեղծում է Պինդ Մարմնի Ճառագայթային Ֆիզիկայի լաբորատորիան։

Փաստացի դրանով  Հայաստանում սկիզբ է դրվում ֆիզիկայում նոր ուղղություն՝ Պինդ Մարմնի Ճառագայթային Ֆիզիկան, որը շատ արդիական էր։

Այս տարիների ընթացքում իրականացվել են հսկայական ծավալի հետազոտություններ, որոնք նվիրված են եղել սիլիցիումի միաբյուրեղի և A3B5 տիպի կիսահաղորդիչների, լազերային բյուրեղների, կիսահաղորդիչ-դիէլեկտրիկ միացությունների, բարձր ջերմաստիճանի գերհաղորդիչների, հայկական բնական ցեոլիտների, բազալտի հատկությունների ուսումնասիրմանը։

Պաշտպանվել են 4 դոկտորական և 14 թեկնածուական ատենախոսություններ, առաջատար գիտական ամսագրերում, և միջազգային կոնֆերանսներում ներկայացվել են ավելի քան 200 գիտական աշխատականք։

Հրանտ Երիցյանը ներդրել է մեծ ուժ ու եռանդ լաբորատորիայի զարգացման համար։

Շնորհիվ ներգրավված պայմանագրային աշխատանքների՝ իրականացել է նրա երազանքը՝ Ճառագայթային Ֆիզիկայի լաբորատորիայի շենքի կառուցումը՝ նախատեսված էլեկտրոնային երկու գծային արագացուցիչների համար, 4 և 8 ՄէՎ էներգիաներով։

Լաբորատորիան համագործակցել է ինչպես Հայաստանի, այնպես էլ արտասահմանյան կենտրոնների մի շարք գիտական և արտադրական կազմակերպությունների հետ։

Ներկայումս CANDLE հետազոտական ինստիտուտի հետ համատեղ իրականացվում են հետազոտական աշխատանքներ՝ օգտագործելով էլեկտրոնային փնջի պիկովայրկյանային իմպուլսներ կիսահաղորդիչների ճառագայթման համար, որոնց արդյունքները կարող են ծառայել որպես նոր մոտեցում պինդ մարմնի ճառագայթային ֆիզիկայում։

ԱԱԳԼ հիմնադրամը կորտսի այս ծանր պահին կիսում է Հրանտ Երիցյանի վիշտն ու զորակցություն հայտնում ընտանիքի անդամներին, հարազատներին։

Կապ Մեզ Հետ

Բաժանորդագրվել Նորություններին