Ավելի անվտանգ առցանց միջավայր. նախադպրոցական հաստատություններում մեդիագրագիտության ուղղությամբ միջամտություն

Այս Թեմայով :

Ավելի անվտանգ առցանց միջավայր. նախադպրոցական հաստատություններում մեդիագրագիտության ուղղությամբ միջամտություն

Հանրային լրագրության ակումբ հասարակական կազմակերպությունն «Ավելի անվտանգ առցանց միջավայր. նախադպրոցական հաստատություններում մեդիագրագիտության ուղղությամբ միջամտություն» ծրագրի շրջանակում հայտարարում է ՀՀ նախադպրոցական կրթական ծրագրեր մեթոդական ուղեցույցների, ինչպես նաև  չափորոշիչների ուսումնասիրություն անցկացնելու համարմրցույթ:

Ուսումնասիրության նպատակն է վեր հանել մեդիագրագիտության մատուցման և քննադատական մտածողություն զարգացնելու բացերն ու հնարավորությունները ՀՀ նախադպրոցական կրթական ծրագրերում, չափորոշիչներում, 4-ից 6 տարեկան երեխաների համար նախատեսված ուսումնական և մեթոդական ուղեցույցներում և ներկայացնել նախադպրոցական կրթական ծրագրերում մեդիագրագիտությանը և քննադատական մտածողության զարգացմանը նպաստող առաջարկներ։

 

Ով կարող է դիմել

Մրցույթին կարող են դիմել անկախ հետազոտողներ, բուհերի դասախոսներ, հետազոտություն իրականացնող կազմակերպություններ, մեդիագրագիտության, թվային անվտանգության և կրթության ոլորտի փորձագետ/հետազոտողներ, վերլուծաբաններ և խորհրդատուներ, անհատ ձեռներեցներ: Բարձրագույն կրթությունը և հետազոտություն իրականացնելու փորձը պարտադիր է: Հայտերն ընդունվում են անհատների (հեղինակ) կամ անհատների խմբերի (երկու կամ ավելի համահեղինակներ) կողմից:

 

Դիմելու ընթացակարգ

Հետաքրքրված դիմորդները պետք է ներկայացնեն իրենց հետազոտության առաջարկների հայտադիմումը՝ ներառյալ հետեւյալը:

  • Խնդրի նկարագրություն
  • Հետազոտության մեթոդաբանություն
  • Ակնկալվող արդյունքներ

 

Ակնկալվող արդյունքներ

Հետազոտողից ակնկալվում է ուսումնասիրել ՀՀ նախադպրոցական կրթական հիմնական 4-ից 6 տարեկան տարիքային խմբերի համար նախատեսված  ծրագրերը, չափորոշիչները, 4-ից 6 տարեկան երեխաների համար առկա ուսումնական և մեթոդական ուղեցույցները, ինչպես նաև հարցազրույցներ անցկացնել Երևանի և մարզերի առնվազն 30 կրթության և մեդիա փորձագետների, պետական մանկապարտեզների տնօրենների և այդ մանկապարտեզներում ուսումնական պրոցեսն իրականացնող ուսուցիչների հետ, ինչպես նաև, կատարել խնդրի/իրավիճակի նկարագրություն և վերլուծություն, տալ եզրակացություններ և առաջարկություններ, մասնավորապես քաղաքականությունների ու չափորոշիչների մշակման համար։ Հետազոտությունը նախընտրելի է, որ ներառի նաև նախադպրոցական կրթական համակարգում մեդիագրագիտության ու քննադատական մտածողության զարգացմանն ուղղված կրթական ռազմավարության միջազգային հաջողված փորձի համառոտ նկարագրություն և  համապատասխան հղումներ ընտրված օրինակներին։ Ակնկալվում է, որ հետազոտողը կամ հետազոտական խումբը ժամանակ են հատկացնելու աշխատանքային հանդիպումների և ֆոկուս խմբային քննարկումների, ինչպես նաև հետազոտության արդյունքների շահերի պաշտպանության համար: Հետազոտողը  պետք է տրամադրի ուսումնասիրության և ֆոկուս խմբային քննարկումների վերլուծության արդյունքների հիման վրա հետազոտություն: Հետազոտության արդյունքները նախատեսվում է հրապարակել և տարածել ՀԼԱ- ի կողմից:

 

Բյուջե

Հետազոտության բյուջեն չպետք է գերազանցի 1 023 000 ՀՀ դրամը /հարկերը ներառյալ/։

 

Ժամկետ

Հետազոտությունն ակնկալվում է ավարտին հասցնել առավելագույնը երեք ամսվա ընթացքում։

 

Լեզու

Հետազոտության լեզուն հայերեն է։

 

Հայտերի ներկայացման ընթացակարգ

Հետաքրքրության դեպքում պետք է ներկայացնել լրացված հայտը և ռեզյումեն (պարտադիր), ինչպես նաև նախկինում իրականացրած հետազոտության նմուշ կամ հղում։ Հայտերը անհրաժեշտ է ուղարկել info@pjc.am էլ. հասցեին, թեմա դաշտում նշելով՝ «Հետազոտություն իրականացնելու մրցույթի հայտ»: Հայտը ուղարկելուց հետո, մինչև երկու աշխատանքային օրերի ընթացքում դիմորդները կստանան հաստատող նամակ հայտի ստացման վերաբերյալ։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2020թ սեպտեմբերի 28-ը, ժամը 18:00-ը:

 

Հարցերի դեպքում կարող եք կապվել մեզ հետ նամակ գրել այս հասցեներին.

info@pjc.amanna.mekhakyan@publicjournalism.am։

 

Նամակը չստանալու դեպքում, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ: Հարցազրույցի կհրավիրվեն միայն կարճ ցուցակ անցած դիմորդները։ Վերջնաժամկետից հետո ստացված հայտերը չեն դիտարկվում:

 

«Ավելի անվտանգ առցանց միջավայր. նախադպրոցական հաստատություններում մեդիագրագիտությանուղղությամբ միջամտություն» ծրագիրն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ: Այստեղ արտահայտված կարծիքները հեղինակային են, և պարտադիր չէ, որ համընկնեն ԱՄՆ դեսպանատան տեսակետների հետ:

Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում մեդիագրագիտության և տեղեկատվական գրագիտության մակարդակի բարձրացմանը նախադպրոցական կրթական ոլորտում փոփոխություններ առաջարկելու միջոցով, և ինտեգրել այս հասկացությունները կրթական ռազմավարության և ուսումնական ծրագրերի մեջ՝ իրականացնելով մի շարք գործողություններ, որոնք ուղղված են ոգեշնչելու, կրթելու, վերապատրաստելու և ոգևորելու հիմնական շահագրգիռ կողմերին:

Ծրագրի ուշադրության կենտրոնում են վաղ տարիքային և նախադպրոցական կրթական ծրագրերը։

Ծրագիրը կնպաստի նաև ուսուցիչների և ծնողների հմտությունների զարգացմանը` նրանց հնարավորություն տալով նոր ու իրազեկված մոտեցումներ  ցուցաբերել ապատեղեկատվությանը և կեղծ լուրերին առնչվող բարդ մարտահրավերներին:

Կապ Մեզ Հետ

Բաժանորդագրվել Նորություններին